Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Աղվան Պողոսյան-ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑՔՆ Է

23:37, Tuesday, 02 July, 2013
Աղվան Պողոսյան-ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑՔՆ Է
     ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑՔՆ Է................ Ըստ իս այսօրվա իրականության մեջ օրակարգի խնդիր պետք է համարել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերի խթանումը, հնարավորինս լայն ասպարեզ տրամադրել նրանց կայանալու եւ ինքնահաստատվելու համար.Այսօրվա Հայաստանում ամենուրեք տգիտության հաղթարշավ է եւ համաձայնվեք հանդգնություն չի լինի իմ կողմից պնդել, որ միանշանակ անմտություն է առաջ գնալու, որեւէ շոշափելի հաջողության հասնելու ցանկացած փորձ դեռ բնի մեջ խեղդելը.Թերեւս մենք լիահույս ենք, որ առկա խնդիրներից, օրենքի բացակայությունից, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումից, արտագաղթ կոչված չարիքից զատ դեռ տեսնելու ենք մեր հայրենիքը այնպիսին, ինչպիսին յուրաքանչյուր երիտասարդ երազում է....Երիտասարդի կողքին լինել' ասել է թե նպաստել հզոր ու արժանապատիվ ապագայի կառուցմանը, ինչը խոստանում է երիտասարդի ճկուն միտքն ու ոժեղ կամքը.Անդրադառնալով «Երիտասարդների կողքին» կազմակերպությանը ցանկանում եմ վստահեցնել, որ այն երբեւէ քարացած ու դոգմատիկ կառույց չի դառնա եւ միշտ կկարողանա հարմարվել ժամանակի պահանջներին.Այդ խնդիրը մենք փայլուն կերպով պատրաստ ենք լուծելու.Իսկ օրերս տարածված հերյուրանքներին ի պատասխան կարող եմ միայն այսքանն ասել 'նա ով ցանկանում է աշխատանքի արդյունքը անհապաղ տեսնել'առնվազն պետք է կոշկակարությամբ զբաղվի. Աղվան Պողոսյան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3712 | 1 | 0
Facebook