ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ Նարեկ Սարգսյան. մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու:
09:54, Saturday, 29 June, 2013
Like
1
Dislike
0
5563 | 1 | 1 | 0
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ Նարեկ Սարգսյանի հետ. Ինքնաթիռի ղեկ լեյտենանտ Սարգսյանն առաջին անգամ բռնել է 18 տարեկանում, երբ կուրսանտ էր մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում: «Հիմա որ ասեմ՝ կասեք հատուկ եմ գովաբանում, բայց իրականում մեր ավիացիան շատ բարձր մակարդակի վրա է: Մենք այս ոլորտում, ի տարբերություն հարևանների, երբեք չենք ձգտում քանակին, մեր գերնպատակը որակն է», - նայելով երկնքում հնարքներ կատարող ինքնաթիռներին պատմում է ավիացիայի լեյտենանտը: «Չեմ ափսոսում, որ մնացի ոլորտում: Եթե մի ոլորտ ես մտնում ու հասկանում ես, որ այն քոնն է` պետք է անկախ բոլոր դժվարություններից գնաս մինչև վերջ: Ցուցադրական թռիչքների Նարեկ Սարգսյանը դեռևս չի մասնակցել, բայց ունի մեծ ցանկություն. «Ցանկությունը կա ու եթե գաղտնիք բացեմ` մասնակցելու եմ: Այնպես որ հաջորդ ավիաշոուի ժամանակ ինձ երկնքում կհետևեք»: Քաղաքացիներին, ում Նարեկը հիմնականում երկնքից` ինքնաթիռի փոքրիկ պատուհանից է տեսնում, նա ունի միայն մի բան ասելու` թող մեր ժողովուրդը հանգիստ քնի: «Աստված չանի, եթե պատերազմ լինի, չնայած եթե թշնամին այնքան վստահ լիներ իր կարողությունների վրա, որքան խոսում է, ապա անպայման կսկսեր այդ պատերազմը, մեր ժողովուրդը թող լինի վստահ` ցամաքից մյուս ստորաբաժանումներն, իսկ երկնքից` մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու»: |
+20 °C |
+8 °C
+20 °C
|
Tomorrow: +20 °C |