Loading...

Articles

5 փոքրիկ քայլ, և նա` զուգընկերդ, այլևս չի ծուլանա

Manukyan
Author:
Manukyan
10:39, Wednesday, 19 June, 2013
5 փոքրիկ քայլ, և նա` զուգընկերդ, այլևս չի ծուլանա
    
Եթե երբեմն մտածում ես՝ ընկերդ ունակ է ավելիին, քան անում է, միացիր մեզ: Մեր խորհուրդները կշտկեն այդ փոքրիկ անհարթությունները: Դու նույնիսկ կզարմանաս' որքան խելամիտ է նա:
Նա երբեք պլաններ չի կազմում
Դու ընդամենը ցանկանում ես, որ նա առաջարկի որևէ բան, ցանկացած բան, որ կարող եք անել միասին' երեկոյան ժամադրությունից սկսած մինչև մեկշաբաթյա արձակուրդ: Իսկ այժմ փորձիր ավելի անաչառ լինել. նա հավանաբար փորձել է, իսկ դու հավանաբար նրան լռեցրել ես: «Սովորաբար, երբ զույգից որևէ մեկը բողոքում է թե կողակիցը նախաձեռնող չէ, դա իր նախապատմությունն ունի. իրականում կողակիցը նախկինում նման քայլեր արել է, սակայն նրան չեն ոգևորել, - ասում է հարաբերությունների փորձագետ Ալեն Բերգերը: - Բանն այն է, որ դու ցանկանում ես անել միայն այն բաները, որոնք դու ես կազմակերպում կամ քո վերահսկողության տակ են:
Եվ բնական է, որ տղամարդը նման պայմաններում պասիվ է դառնում»: Փոխիր այս մոտեցումը՝ վերանայելով այն առաջարկները, որոնք նախկինում անտեսել ես, օրինակ՝ միասին ձկնորսության գնալու նրա առաջարկը: Հենց նկատի, որ բաց ես նման գաղափարների համար, ինքն էլ քայլեր կձեռնարկի:
     Շարունակությունը megablog.do.am կայքում
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4365 | 0 | 0
Facebook