Loading...

Articles

Պարզաբանում

19:17, Tuesday, 18 June, 2013
Պարզաբանում
     Հունիսի 17-ին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
    
     Լուրի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3868 | 0 | 0
Facebook