Loading...

Articles

Նոր ավտոբուսների ուղեգիծ մտնելու մեկնարկը կտրվի հուլիսի 10-ին՝ ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակից

10:16, Wednesday, 10 July, 2013
    
«Քինգ Դելյուքս» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել թվով 19 «Յութունգ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կփոխարինեն Երևան-Աբովյան N 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին։ Արդյունքում կբարձրանա ուղևորների սպասարկման որակը և անվտանգությունը։

    
Նոր ավտոբուսների ուղեգիծ մտնելու մեկնարկը կտրվի հուլիսի 10-ին՝ ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակից. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:

    
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նախարարը կպատասխանի լրագրողների հարցերին՝ կապված տրանսպորտի ոլորտի հետ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4149 | 0 | 0
Facebook