Իսկ դուք գիտեք ինչպես է առաջացել Կոկա-Կոլան, և ինչ բաղադրություն ունի այն
Հայտնագործումը Տասնյակ իրեր, որոնցից մենք օգտվում ենք ամեն օր, ի հայտ են եկել շնորհիվ սովորական պատահականության։ 1886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։ Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։ Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս՝ վաճառողը պատահաբար շփոթելով ծորակները սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է «Coca-Cola» ։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։ «Coca-Cola» -ի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։ Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած նյարդային խանգարման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆից (որի հանդեպ անտարբեր չէր նաև հենց ինքը) ։ Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ Բիզնեսը հասնում է իր բարձրակետին երբ 1916 թ-ին հայտնաբերվում է կոկա-կոլաի իրական շիշը: Հետագայում, մրցակիցների պատճառով, որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke, Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և Caffeine-Free Tab. Այժմ Կոկա-կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրներում։ |