Loading...

Articles

Դուլյանն իրոք հեռուստաընկերությունների ղեկավարներին է վիրավորել

Lilit
Author:
Lilit
17:36, Wednesday, 12 June, 2013
Դուլյանն իրոք հեռուստաընկերությունների ղեկավարներին է վիրավորել

Երեկ համացանցում հայ օգտատերերի կողմից թիվ մեկ քննարկվող թեման Արմեն Դուլյանի և ‹‹Շանթ›› հեռուստաընկերության միջև տեղի ունեցած միջադեպն էր: Օգտատերերի բարձրացրած աղմուկից կարելի էր ենթադրել, որ եթե իրենց հրապարակայնորեն անվանեին կոմպլեքսավորված, գեղացի, ստրկամիտ, անհամ ու անմակարդակ, իրենք ընդամենը կհարգեին դիմացինի խոսքի ազատությունը: Կատարյալ դատարկաբանություն: Ավելի քան վստահ եմ այդ արտահայտություններից թեկուզ մեկը իրենց հասցեին լսելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը պատժի տարբեր՝ թույլատրելի և անթույլատրելի մեթոդների կդիմեր: ‹‹Շանթ›› հեռուստաընկերությունն ընդամենը չի ցանկանում համագործակցել մի մարդու հետ, ով հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին հրապարակավ վիրավորական արտահայտություններ է արել: Դուլյանը ինքն էլ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում համաձայնում է, որ եթե ղեկավարիդ վիրավորես, կլինի դա խոսքով, թե սոցցանցում գրված, ապա նորմալ է, որ նա քեզ հեռացնի աշխատանքից: Այդ դեպքում խնդիրը որն է:

Խնդիրը Դուլյանի օգտագործած հեռուստապատասխանատու բառն է, որը ‹‹Շանթ››-ում ընկալվեց, որպես հեռուստատեսությունների ղեկավար պաշտոնյաներ, իսկ Դուլյանն էլ պնդում է, թե այդ բառով անվանել է այն չինովնիկներին, ովքեր վերահսկում են հեռուստաըկերությունները:

Փորձեցի պարզել բառի նշանակությունը: Բառարաններում չգտա այդ բառը: Զանգահարեցի Լեզվի պետական տեսչություն և Լեզվական վերահսկողական բաժինց ինձ հաղորդեցին, որ այդ բառի կազմաբանությունը համապատասխանում է մեր լեզվին և կարող է լինել այդպիսի բառ: Իսկ այն հարցին, թե ինչ կնշանակի այդ բառը, ինձ պատասխանեցին. ‹‹Մարդիկ ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում հեռուստատեսություններում››:

Ստացվում է հեռուստալրագրողը դիտավորյալ, կամ միամիտ իրոք վիրավորել է իր աշխատավայրի և առհասարակ բոլոր հեռուստաընկերությունների ղեկավար կազմին: Եվ սա ոչ մի դեպքում չի կարող արդարացվել խոսքի ազատություն և ժողովրդավարություն տերմիններով: Ամենաժողովրդավարական երկրում էլ հաստատ գործատուն չի ների, եթե իր աշխատողն իրեն վիրավորի:

Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5563 | 7 | 0
Facebook