Loading...

Articles

Աննախադեպ ամուսնալուծություն

Lilit
Author:
Lilit
13:46, Friday, 07 June, 2013
Աննախադեպ ամուսնալուծություն

Քիչ թե շատ հայտնի մարդկանց անձնական կյանքը թերևս միշտ է եղել քննարկման թեմա, հատկապես եթե խոսքը գնում է գերտերության բառիս բուն իմաստով առաջին դեմքերի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր կարիեռայի ընթացքում երևի առաջին անգամ սեփական նախաձեռնությամբ գրավեց լրատվամիջոցների ուշադրությունն իր անձնական կյանքի վրա: Խոսքը գնում է նախագահական ընտանիքի ամուսնալուծության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Լյուդմիլայի խոստովանության մասին:

ՌԴ-ում բոլոր լրատվամիջոցներն անխտիր միայն այդ մասին են խոսում: Շատերն են վստահ, որ լրագրողի այդ զգուշավոր հարցը նախապես կազմակերպված էր: Չեմ վիճում, շատ մեծ համարձակություն է պետք ունենալ նման հարց տալու համար:

Պետք չէ զարմանալ ռուսական լրատվամիջոցների այսօրինակ ակտիվության վրա: Չնայած նրան, որ ռուս հասարակության մեջ անգամ մի քանի անգամ ամուսնալուծվելն ու կրկին ամուսնանալը հաճախ հանդիպող և նորմալ երևույթ է, նույնը չի կարելի ասել երկրի առաջին դեմքերի մասին: Ռուսաստանի պատմության մեջ կարելի է ասել սա եզակի դեպք է, երբ երկրի ղեկավարն ամուսնալուծվում է և հանգիստ հայտարարում այդ մասին: Նախկինում երբ երկրի ղեկավարի ընտանիքում փաստացի բաժանում էր լինում, արդեն նախկին ամուսինները հանուն ‹‹նամուսի›› որպես կանոն շարունակում էին արտաքին աշխարհի համար ձևական ամուսիններ մնալ: Իսկ հնագույն ժամանակներում էլ ռուս ինքնավարները փաստացիորեն ազատվում էին իրենց ոչ սիրված կանանցից՝ նրանց ուղարկելով մենաստան: Դա նշանակում էր, որ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին: Վերջին ռուս ղեկավարը, որ պաշտոնապես ամուսնալուծվել է Պետրոս առաջինն է եղել: 1697թ. նա իր կնոջը Եվդոկիային կարգադրեց մազերը կտրել մենաստանի կանանց նման: Եվդոկիան համաձայն չէր, բայց 1698թ. նրան պահակախումբն ուղեկցեց մենաստան:

Վլադիմիր Պուտինը իր այս քայլով սկիզբ դրեց երկրի ղեկավարի քաղաքակիրթ ամուսնալուծության հնարավորությանը: Չէ՞ որ երկիր ղեկավարն էլ բոլորի նման հանդիսանում է տվյալ երկրի քաղաքացի, ով իրավունք ունի ամուսնանալ, ամուսնալուծվել…

Source: vesti.ru
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4798 | 0 | 0
Facebook