Loading...

Articles

Այց Սարդարապատ հուշահամալիր

18:37, Tuesday, 04 June, 2013
Այց Սարդարապատ հուշահամալիր

ՀՀԿ կանանց խորհրդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից ավելի աշակերտներ:

Միջոցառմանը ներկա էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Սարդարապատ հուշահամալիր թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանը ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:

ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ` Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սարդարապատ թանգարանի տնօրեն` Կ. Արիստակեսյանին և աշխատակազմին, ինչպես նաև Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզային կազմակերպություններին համագործակցության համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6682 | 0 | 0
Facebook