Loading...

Articles

Ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխհատուցել «Սպայկա»-ին. խոսնակ. TESADASHT.am

2222 2222
Author:
2222 2222
12:19, Tuesday, 04 June, 2013
Ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխհատուցել «Սպայկա»-ին. խոսնակ. TESADASHT.am

Ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխհատուցել «Սպայկա» ընկերությունում հրդեհի պատճառած վնասի չափը: Այս մասինTESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սպայկա» ընկերության մամուլի խոսնակ Կարեն Բաղդասարյանը:
     «Ապահովագրական ընկերությունը դեռ եզրակացություն չի տվել վնասի չափի մասին, և հետևաբար՝ հատուցում չի եղել», - նշեց Կ. Բաղդասարյանը:

Հարցին, թե ո՞ր ապահովագրական ընկերությունում է ապահովագրված «Սպայկան», Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել, թե որ ապահովագրական ընկերությունն է, հետաքննության ավարտից հետո հրապարակենք»:
     Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 23: 58-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:

Հեղինակ՝ Կրիստինա Գագիկովնա
     http://tesadasht.am/hy/news/202

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6643 | 0 | 0
Facebook