Loading...

Articles

Հրաժեշտ Տարրական Դպրոցին

Ounjian
Spokesperson:
Ounjian
20:50, Thursday, 23 May, 2013
Հրաժեշտ Տարրական Դպրոցին

2013թ. մայիսի 18-ին Գյումրու «Օյունջյան» հիմնական դպրոցի IVԱ դասարանցիները դասվար` Ագ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրաժեշտ տվեցին տարրական օղակին:

Դպրոցի դահլիճը բազմամարդ էր. ներկա էին դպրոցի հիմնադիր բարերար` Հովհ. Օյունջյանը, տնօրեն տիկին Հ. Անդրիասյանը, ուսուցչական հանրույթը, ծնողներ, հարազատներ:

IV դասարանցիները ջերմորեն ողջունեցին ներկաներին, և խորհրդավոր զանգի ներքո` ազդարարեցին միջոցառման սկիզբը:

Բացվեց վարագույրը և երեխաները ներկայացան իրենց ողջ ներուժով. նորաոճ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով: Գովերգեցին իրենց կրթօջախը, ձոնեցին գեղեցիկ երգ հիմնադիրին, ինչպես նաև ցուցադրեցին այս տարիներում ձեռք բերած նվաճումները` ոչ միայն ուսուցման ընթացքում ստացած, այլև այլ բնագավառներում (սպորտ, մշակույթ):

Միջոցառման ընթացքում աշակերտները փորձեցին կենդանություն և շունչ հաղորդել առարկաներին, երևույթներին: Այդպիսին էր նաև բեմում տեղադրված կավե աղավնին, որը աշակերտների ոգեպնդիչ խոսքից, քաղցրահնչյուն մեղեդու ձայնից կենդանություն առավ և ճախրեց լուրթ երկնքում:

Խորհրդանշելով խաղաղություն հայրենի երկրին և լուսավոր ապագա` նոր սերնդին:

Միայն, թե մեր մոլորակում` 21-րդ դարում,

Ոչ մի տանը, ոչ մի բակում

Տխրություն մենք չտեսնենք,

Խաղաղ ապրենք ու չկռվենք

Եվ ընդմիշտ հարատևենք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11531 | 0 | 0
Facebook