Դեկտեմբերի 14-ին «Զեյթուն մշակութային կենտրոնում» տեղի ունեցավ «Մարդը շարժման մեջ» խորագրով խմբակային ցուցահանդեսը, որտեղ նկարչության խմբակի տաղանդաշատ սաները ներկայացրեցին մարդու ֆիզիկական տեխնիկան՝՝ իրենց տեսանկյունից:
Նմանատիպ բարդ ու միաժամանակ հետաքրքիր ժանրով ստեղծագործելը զարգացնում է երեխաների մեջ կրեատիվ մտածողությունն ու աշխարհայացքը, արվեստին՝ իրենց ձևով բացահայատելու տաղանդը:
- «Շատ կարևոր է, որպեսզի նկարիչը ընկալի այն ինչ զգում է նկարելու պահին, ոչ թե տեսնում» , - իր խոսքում հավելեց նկարչության խմբի խմբավար Հռիփսիմե Ղազարյանը: