Նիդերլանդներում Հովիկ Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքի մասնագետ է։ Նա պրակտիկա անցնելով հանրահայտ Feltz Advocaten իրավաբանական գրասենյակներում, շատ սահուն կերպով ավարտեց Erasmus Ռոտերդամի համալսարանը, որտեղ հիմա ինքն է դասավանդում։ Սակայն այդ մասին չէ, որ ուզում ենք պատմել ։ Նա ֆուտբոլի սիրահար է ու արտասովոր նախասիրություն ունի։ Հովիկը իր գործընկեր Լուկ Յակոբսենի հետ ֆուտբոլի համազգեստների հիանալի հավաքածուների վեբ խանութ է ստեղծել և եզակի նմուշներ ունեն։ Այդ մասին Նիդերլանդական թերթերն ու հեռուստատեսությունը մեծ հետաքրքրությամբ են արձագանքում ։ Ուսանողական տարիների հոբբին և գրպանի խնայողության նպատակով հիմնած սպորտային խանութի նկատմամբ հանրության ֆուտբոլային մարզաշապիկների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։ Ահա այսպես խնայողությունն ու մարզաշապիկներ հավաքելու սերը դարձավ առևտուր, retroriginalfootball.com - կայքով։
-------
Այսօրվա նահանգային Pzc թերթը մեկ էջից ավելին է նվիրել այս նախաձեռնությանը։