Loading...

Articles

Ինտերիերի դիզայնի ժամանակակից թրենդները

Content Master
Spokesperson:
Content Master
20:30, Wednesday, 08 November, 2023
Ինտերիերի դիզայնի ժամանակակից թրենդները

Ինչպիսի՞ ճարտարապետություն եւ դիզայն պետք է ունենա ժամանակակից բազմաբնակարան շենքը, առանձնատունը կամ բիզնես կենտրոնը, դիզայներական ո՞ր ուղղություններն են առաջնորդելու մեզ 2024 թվականին։ Այս հարցերն ամենայն հավանականությամբ հուզում են բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեն այս տարի գնել, կառուցել կամ վերանորոգել իրենց կացարանը կամ բիզնես օբյեկտը:


     Ժամանակակից ճարտարապետությունն առաջարկում է քաղաքաշինական լուծումներ, որոնց շնորհիվ կնախագծվեն ու կկառուցվեն բարեկարգ բազմաբնակարան շենքեր, բնակելի թաղամասեր և առանձնատներ: Ներկայացնենք արդի ճարտարապետության հիմնական միտումները:
    
    

Բնությանը մոտ։ Տեխնոլոգիական զարգացման մեր դարում ավելի ու ավելի է արժևորվում բնությանը մոտ լինելու հանգամանքը, ուստի նախագծողներն առաջարկում են ճարտարապետական լուծումներ, որոնց շնորհիվ նույնիսկ քաղաքային թոհուբոհի մեջ հնարավոր է մոտ լինել բնությանը։ Կենդանի ու կանաչ աշխարհին մոտ լինելու համար առաջարկվում է կանաչապատել շինությունների ֆասադն ու բակերը, պատշգամբներում կամ տանիքներում ջերմոցներ ու ծաղկաթմբեր կառուցե: Բնության տարրերը կարելի է ընդգրկել նաև ինտերիերի հարդարանքում՝ ընտրել բնություն պատկերող պաստառներ, տեքստիլ պարագաներ, կահույք։ Պատին ամրացված բույսերն իրենց թափվող ճյուղերով ու տերևներով կարող են հանգստավետ բնական անկյունն ստեղծել նույնիսկ փոքրիկ բնակարաններում։
    
    

Էկոլոգիական։ Որքան բնական, այնքան ապահով. այս նպատակով ավելի ու ավելի շատ է նախապատվությունը տրվում բնական շինանյութին ու հարդարանքի նյութերին՝ փայտ, շպոն, բամբուկ, բամբակ, մետաքս, մորթի, կաշի, մարմար, կերամոգրանիտ, փղոսկր, մետաղ, ապակի և այլն, բոլորը թվարկել հնարավոր չէ։ Ինչ խոսք, հնարավոր է՝ այս ամենն ավելի թանկ արժենա, քան սինթետիկ նյութերից պատրաստված միևնույն պարագաները, սակայն, ինչպես ասում են, առողջությունից թանկ բան չկա։
    
    

Լակոնիկ, մինիմալիստական ինտերիերի դիզայն։ Թրենդային են սկանդինավյան ոճը, զուսպ մինիմալիզմն ու ճապոնական համեստ վաբի-սաբին, որն առաջ է անցնում լոֆթից ու դասականից։ Աստիճանաբար դիրքեր է գրավում նաև մի նոր էկլեկտիկա, որը համադրում է պատմական ու ժամանակակից ոճերը։ Այս նորույթին, սակայն, արժե զգուշությամբ մոտենալ, քանի որ դետալների, գույների ու ձևերի անհամապատասխանության դեպքում ուղղակի անճաշակ բան կստացվի։


     Թվարկված միտումները թույլ են տալիս ստեղծել այնպիսի բնակարաններ և աշխատանքային միջավայր, որտեղ գտնվելը պարզապես հաճելի է, քանի որ այն շնչում է լույսով, բնությամբ, թեթևությամբ ու հարմարավետությամբ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
471 | 0 | 0
Facebook