Loading...

Articles

Որո՞նք են արևային էներգիայից օգտվելու առավելությունները

Lilit
Author:
Lilit
13:59, Friday, 06 October, 2023
Որո՞նք են արևային էներգիայից օգտվելու առավելությունները
    

Ի՞նչ է արևային Էներգիան
    
    

Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի օրգանիզմները արևի էներգիան սպառում են լույսի և ջերմության տեսքով: Վերջին տարիներին արևային էնեգիայի կիրառումը որպես հոսանքի ստացման աղբյուր մեծ պահանջարկ է վայելում հասարակության շրջանում: Դա պայմանավորված է ոչ միայն արևային հոսանքի բարձր արդյունավետությամբ, այլև շրջակա միջավայրին հասցվող վնասների բացակայությամբ: Այն հանդիսանում է վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր:

Արևային կայանները ոչ միայն կարող են լրացուցիչ էներգիայի աղբյուր հանդիսանալ էլեկտրաէներգիայի ժամանակավոր բացակայության պայմաններում, այլև ի վիճակի են ծառայել որպես հոսանքի ստացման հիմնական աղբյուր:


     Արևային էլեկտրաէներգիայի առավելությունները
    
    

Արևի ճառագայթներից ստացված էներգիան կարող է ապահովել ոչ միայն հոսանք, այլև ջեռուցում և տաք ջրամատակարարում ինչպես խոշոր ընկերություններում, այնպես էլ տներում: Իսկ որո՞նք են արևային էներգիայի կիրառման առավելությունները:

  1. Հանդիսանում է էներգիայի ստացման էկոլոգիապես ամենամաքուր եղանակը: Կան էներգիայի ստացման այլ այլընտանքային աղբյուրներ ևս՝ դիզելային գերենատորներ, հողմակայաններ: Սակայն արևային էներգիան համարվում են էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը:
  2. Արևային էներգիայից օգտվելը լիովին անվճար է: Թեև արևային կայանների տեղադրումը պահանջում է որոշակի ներդրումներ, այնուամենայնիվ, կայանների տեղադրումից հետո էներգիայի օգտագործումը տեղի է ունենում անվճար:
  3. Արևային կայանները ծառայում են տասնյակ տարիներ: Դրանք կարելի է շահարգործել 20 տարուց ավել, ընդ որում, որևէ խնդրի առաջացման դեպքում հնարավոր է փոխարինել կոնկրետ վնասված մոդուլը, ոչ թե ամբողջ կայանը, և շարունակել օգտագործել կայանն ամբողջ հզորությամբ:
  4. Անվճար էներգիայի ստացման հնարավորություն տարվա բոլոր եղանակներին: Կարծիքը, որ արևային վահանակների արտադրողականությունն ընկնում է ձմռան ամիսներին, բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը, արևի ճառագայթները և հարաբերական ցածր ջերմաստիճանը իդեալական պայմաններ են արևային մարտկոցների լիցքավորման համար: Առհասարակ, ճիշտ հաշվարկված համակարգերի դեպքում արևային պանելները կարող են լիարժեք կլանել արևի ճառագայթները տարվա բոլոր եղանակներին:
  5. Կուտակված և չսպառված էներգիայից հնարավոր է ստանալ եկամուտ: Ինչպես գիտենք, արևային կայաններն էլեկտրաէներգիա են արտադրում արևի առկայության դեպքում, ուստի գիշերը չկա էլեկտրաէներգիայի արտադրություն։ Այս դեպքում օրվա ընթացքում արտադրված ավելցուկային էներգիան կուտակվում է ՀԷՑ-ում և գիշերային ժամերին բաժանորդներն օգտագործում են արևային կայանի կուտակած էլեկտրաէներգիան։ Այն ժամանակ, երբ բաժանորդները որոշ ժամանակով բացակայում են տանից, արտադրված էլեկտրաէներգիան ֆիքսվում է արևային հաշվիչի վրա և այն կարելի է օգտագործել հետագա օրերի համար։ Իսկ էլեկտրաէներգիայի այն մասը, որը կուտակված է մնացել և չի սպառվել, ՀԷՑ-ը այլ սակագնով (գումարային տեսքով) վերադարձնում է բաժանորդին։

Սանդրա Սոլար ընկերության առաջարկած արևային վահանակներն ունեն մինչև 600 վատտ հզորություն, աչքի են ընկնում բարձր արտադրողականությամբ և ամրությամբ: Իսկ ընկերության որակավորված և բարձրակարգ մասնագետների կողմից կայանների նախագծման և տեղադրման արդյունքում դրանք կապահովեն մաքսիմալ արդյունավետություն, երկարատև ու անխափան շահագործում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
234 | 0 | 0
Facebook