Loading...

Articles

Լեմպարդը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ

16:20, Thursday, 16 May, 2013
Լեմպարդը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը երկարաձգել է գործող պայմանագիրն ակումբի հետ, տեղեկացնում է «ազնվականների» պաշտոնական կայքը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի հունիս ամիսը:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Լեմպարդը հեռանալու է թիմից:

Ավելացնենք, որ նախորդ շաբաթ Լեմպարդը դարձավ «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում դարձել է 203 գոլի հեղինակ:

Source: ArmFootball
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4033 | 0 | 0
Facebook