Loading...

Articles

Նեյմարը շրջանցել է Մեսսիին և Ռոնալդուին

22:29, Wednesday, 15 May, 2013
Նեյմարը շրջանցել է Մեսսիին և Ռոնալդուին

SportsPro ամսագիրը կազմել է աշխարհում շահութաբերության առումով ամենագայթակղիչ մարզիկների ցանկը:

Ցանկը գլխավորում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը, ով առաջ է անցել արգենտինացի Լիոնել Մեսսիից: Երրորդ տեղում անգլիացի գոլֆիստ Ռորի Մաքիլռոյն է: Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդունայս ցանկում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

«Մենք հաշվի ենք առել այն փաստը, որ հաջորդ տարի Նեյմարին սպասվում է աշխարհի առաջնությունը՝ սեփական հարկի տակ: Նա կդառնա այդ միջոցառման կենտրոնական դեմքը: Առջևում նաև տեղափոխությունն է Եվրոպա: Կասկած չկա, որ Մեսսին ավելի տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն արգենտինացին պակաս խարիզմատիկ է և խաղադաշտից դուրս՝ տեսախցիկների առջև հայտնվելիս այքան էլ վառ չէ», - ամսագիրի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել իրենց ընտրությունը:

Source: Sportarmenia
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4452 | 0 | 0
Facebook