Loading...

Articles

Մյունխենգլադբախի դարպասապահը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»

20:21, Wednesday, 15 May, 2013
Մյունխենգլադբախի դարպասապահը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»
     Կատալոնական «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով բազմիցս հայտարարել է և իր արարքներով հասկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ամռանը լքելու է ակումբը:
     Վալդեսին փոխարինելու գլխավոր թեկնածուն համարվում է Գերմանացի 21 ամյա դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը` ում համար Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել 10 միլիոն Եվրո:
     Այս մասին խոսել է նաև Գերմանացի դարպասապահի ներկայիս ակումբի պաշտպան Ալվարո Դոմինգեսը.
     -Տեր Շտեգենն ունի բոլոր նախադրյալները «Բարսայում» խաղալու համար: Նա շատ տաղանդավոր դարպասապահ է և հեշտությամբ կարող է հարմարվել «Բարսային»: Տեր Շտեգենն արդեն մի քանի ամիս է սովորում է Իսպաներեն:
    
     Տեր Շտեգենն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական: Շատերը երիտասարդ դարպասապահին համարում են երկրորդ Օլիվեր Կան:
Source: barcastuff
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3309 | 0 | 0
Facebook