Loading...

Articles

Բոտոքս թե՞ ֆիլլեր, որ դեպքում կիրառել բացահայտենք բժիշկ-էսթետ Արկադի Վարոսյանի հետ

01:06, Tuesday, 29 August, 2023
Բոտոքս թե՞ ֆիլլեր, որ դեպքում կիրառել բացահայտենք բժիշկ-էսթետ Արկադի Վարոսյանի հետ

Բոտոքս թե՞ ֆիլլեր, որ դեպքում կիրառել բացահայտենք բժիշկ-էսթետ Արկադի Վարոսյանի հետ

Պահպանել երիտասարդությունը բոլորն են ձգտում և փոքրիկ սթրես ապրում, երբ հայտնվում են առաջին կնճիռները ոչ բոլորն են հաշտվում տարիքային փոփոխությունների հետ և այստեղ է, որ մեզ օգնության են հասնում էսթետ-բժիշկները, այսօր մեր հյուրն է բժիշկ-էսթետ՝ Արկադի Վարոսյանը։


    

Փորձեք ընդգրկուն ինֆորմացիա տրամադրեք ցրելով հնարավոր միֆերը, որ առկա է համացանցում դրանք բավականին շատ են սկզբից ասենք բնական ճանապարհով հնարավոր է՞ երկարաձգել երիտասարդությունը։
    
    
    

- Սկսենք այնտեղից, որ համացանցում ոչ իրական տեղեկությունները չափից շատ են և կարելի է ուշադրություն չդարձնել։ Միանշանակ կարևոր է պահպանել մեր բնականը ուղղակի պետք է ճիշտ քայլեր մշակենք ինքներս մեզ համար։ Էսթետիկ բժշկությունը շատ լայնածավալ ու լայնամաշտաբ բնագավառ է և այնտեղ հաստատ կարող ենք պահպանել բնականը, գտնել մեզ անհրաժեշտ մասնագետ և իր օգնությամբ հասնենք արդյունքի։
    
    

Միֆ է, որ մարդ նիհարում է նիհարելու հետ զուգընթաց բոլորս էլ գիտենք մաշկը թուլանում է նույնը անդրադառնում է նաև դեմքի վրա՝ դիմագծերը փոխվել, մաշկը իջնել ներքև, կրկնակզակը կախվել նման դեպքերում ճիշտ է դիմել էսթետ-բժշկի թե՞ կատարել վիրահատություն։
    
    

- Ամենաակտուալ և տարածված հարցն է և շատ ճիշտ արեցիք այս հարցը բարձրացնելու համար։ Անկեղծ ասած մարդիկ շատ սխալ են հասկանում նիհարել հասկացողությունը։ Առաջին հերթին իմ հորդորն է երբևէ դեղորայքներով չնիհարե՛լ, սնունդը ՝բացառապես չկրճատել։ Այո նիհարելուց հետո շատ բացեր նկատվում է բայց դիմելով էսթետի կգտնես քո երազած արտաքինը։
    
    

Շարունակենք հարցը խոսենք բոտուլինոթերապիայից և ֆիլլերներից, որպեսզի պարզ դառնա նրանց տարբերությունը, որ դեպքում են դիմում բոտոքսի և որ՞ դեպքում ֆիլլերի։
    
    

- Մի այլ հարցազրույցում էլի անդրադարձել եմ այս հարցին էլի կխոսեմ։ Բոտուլինոթերապիան շատ կարևոր պրոցեդուրա է, նպատակն է պարալիզացնել մկանը։ Բայց շատ հակացուցումներ կան, որ չի թույլատրվում կատարել։ Պրոցեդուրան չենք կատարում եթե կա հետևյալը՝
     Հղիություն և լակտացիա
     Արյան հիվանդություններ
     Քրոնիկ հիվանդություններ (լյարդ, երիկամ)
     Էնդոկրին խանգարումներ
     ՇԴ
    
    

Իսկ միֆ է արդյոք, որ եթե մեկ անգամ դիմեցիր պրոցեդուրայի հետո անհնդհատ պետք է անել, որովհետև ավելի վատ տեսք կլինի քան մինչև այդ էր։
    
    

- Միանշանակ սխալ է, որովհետև ավելի վատանալ չի կարող: Ամբողջ հարցը այն է երբ դիմում ենք էտթետիկ միջամտության տեսնում ենք մեր եզրագծած գեղեցկությունը և էլ չենք մեզ ընդունում այնպես ինչպես եղել ենք, փորձում ենք պահպանել այս նոր միջամտությունը։


     Ինչպե՞ս հասկանալ քեզ ֆիլլեր է հարկավոր թե՞ բոտուլինոթերապիա և ինչքա՞ն ժամանակ հետո այցելել բժշկին, արդյո՞ք կարելի է 2-3 ամիսը մեկ մոտենալ բժշկին և կատարել միևնույն պրոցեդուրան։


     - Ճիշտ միջամտություն կատարելու համար պետք է դիմել էսթետի։ Մասնագետի հետ միասին հասկանում ենք ինչ պրոցեդուրա է անհրաժեշտ։ Միջամտության ճիշտ կատարելը, ամբողջովին կախված է ճիշտ մասնագետ ընտրելուց։ Ամեն 2 ամիսը մեկ անգամ պրոցեդուրա կատարելը շատ սխալ է, ամեն միջամտություն ունի իր ճիշտ ժամկետը, օրինակ բոտուլինոթերապիան կատարվում է 6-8 ամիս անց, ֆիլլերները 1 տարի ընդմիջումներով, ուստի պետք է այս ամենին շատ ուշադրություն դարձնել։
    
    

Ասեք թե ին՞չ հակացուցումներ կա ու նաև որքան է կարևոր մասնագետի ճիշտ ընտրությունը, որպեսզի մասնագետը տիրապետի դեմքի անատոմիային, որովհետև գիտենք այսօր ամեն երկրորդը այս գործողությունն է իրականացնում գովազդի օգնությամբ։
    
    

- Էսթետիկ բժշկությունը չափից դուրս կարևոր մասնագիտություն է։ Շատ ճիշտ եք ամեն երկրորդը իրեն մասնագետ է համարում, բայց դա շատ սխալ է։ Այս մասնագիտությամբ պետք է բացառապես բժիշկները զբաղվեն։ Դեմքի վրա կան շատ կարևոր երակներ և զարկերակներ, որոնք վնասելուց կարող են լինել անդարձելի։ Չմոռանանք նաև, որ դեմքը իր բարդ նյարդավորման հետևանքով թիրախային օղակ է, և պետք է լինել շատ զգույշ։


     Ինչպե՞ս ընտրել լավ մասնագետի կամ հասկանալ, որ մասնագետ է ոչ թե այլ մարդկանց նկարների տակ քողարկված անձ։ Լինում են դեպքեր, որ նայում են նկարին խաբում գրանցվում են նույն մասնագետի մոտ քանի որ նշել է իբր իր աշխատանքն է և չի կարողանում ստանալ այն նույն աշխատանքը։ Կխնդրեմ, որպես բժիշկ մասնագետ բացատրել մարդկանց ինչպե՞ս ճիշտ ընտրել մասնագետին։
    
     - Առաջին հերթին պետք է գնալ խորհրդատվության, բավական է տալ մեկ հարց և արդեն հասկանալի է նա մասնագետ է թե ոչ։ Բժիշկը սիրում է բացատրել, մանրամասնել պրոցեդուրան, հասկանալի բացատրել ցուցումները, հակացուցումները։ Բժիշկը հաստատ բացատրում է տեսական մասը նոր սկսում է գործնականը։ Ավելի հակիրճ կասեմ մեկ խորհրդատվություն և կհասկանաք մասնագետ է թե ոչ։
    
    

Եվ որպես բժիշկ մեկ հարց էլ կխնդրեմ պատասխանել և առաջին, երկրորդ, երրորդ քայլերը այսպես ասած մինչև արդյունքին հասնելը, հուշենք երբ մոտենում է մարդ ու չգիտի իրեն ի՞նչ է անհրաժեշտ, մենք ունենու՞մ ենք դեմքի մոդելավորում կամ խորհրդատվություն։
    
    

- Այո առաջին հերթին կկատարենք կոնսուլտացիա, կհասկանանք որպես մասնագետ ինչ է անհրաժեշտ մեր գեղեցիկ բուժառուին ավելի գեղեցկացնելու համար, կկատարենք մոդելավորում ցույց կտանք և բուժառուի հետ մեկտեղ կգանք ընդհանուր և ճիշտ համաձայնության։ Ուստի պետք է վստահել մասնագետին և կատարենք այն ինչը մեզ ավելի հարկավոր է։
    
    

Բժիշկ դուք հեշտությամբ եք կարողանում հասկանալ Ձեր բուժառուներին, վսահություն թողնելու ինչպիսի
     քայլեր եք կատարում։


     - Անկեղծ այո ես շատ արագ կարողանում եմ հասկանալ իմ բուժառուներին երբեմն լինում է ժամանակ, որ իրենք են գալիս ու ասում դուք ավելի լավ գիտեք ինձ ինչ է հարկավոր այս ամենը միայն վստահությունից է գալիս, իսկ վստահություն ստեղծելու գաղտնիք չկա պարզապես պետք է բուժառուի հետ լինել անկեղծ, սուտ խոստումներ չտալ այլ գործել և ամենակարևորը ցանկացած միջամտություն կատարելուց առաջ փորձել հակիրճ ներկայացնել ինչ ես կատարելու և մոտավորապես մոդելինգ անել ու հասկանալ ինչ պատկեր կստանաս։


     Կկոտրեք այս հարցազրույցի միջոցով մի կարծրատիպ, որ տղաները միջամտություն պետք է չանեն ես կարծում եմ շատերն են ուզում, բայց հասարակության կարծիքից կառչված են։


     - Ես կասեի այժմ այդքան էլ այդպես չէ և արդեն շատ տղաներ կարողացել են իրենց մեջ հաղթահարել այդ բարիերը և փոքրիշատե հասկանում են, որ դա շատ նորմալ է։ Ցանկացած մեկը լինի տղա թե աղջիկ ազատ են իրենց քայլերում գիտեն իրենց ինչ է պետք և ի վերջո ամեն մարդ իրավունք ունի լինել այնպես ինչպիսին ինքն է ուզում, եթե ուզում են պրոցեդուրա կատարել ուրեմն պետք է կատարել։ Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ իմ խորհուրդն է չապրել հասարակության կարծիքներով և ինքներս մեզ տեսնենք այնպես ինչպես մենք ենք ուզում ։


     Մի քանի բառով կնկարագրեք բժշկի դերը մարդկանց կյանքում, առհասարակ բժշկությունը որպես բնագավառ։


     - Բժշկությունը արվեստ է, պետք է ուղղակի միշտ քայլել նրա հետ համարժեք։ Իմ կարծիքով բժիշկ լինելը վեհություն է դու կարողանում ես փրկել շատ կյանքեր տեսնում ես պացիենտներ ովքեր ունեն քո օգնության կարիքը ում դու էլի վերադարձնում ես կյանք և իրոք արդեն իսկ այս ամենը մեծ շնորհ է։


     Ինչպիսի դժվարություններ եք անցել բժիշկ դառնալու ճանապարհին, արդյոք հեշտ էր՞։


     - Ուզում եմ մաքսիմալ անկեղծ լինել, շատ մեծ դժվարություններ եմ անցել, ունեցել եմ անկումներ, հիասթափություններ, քննական շատ անքուն գիշերներ, դեպրեսիաներ, մտքեր որ սա իմ տեղը չէր։ Ամեն անգամ, երբ քայլ եմ որոշել կատարել համալսարանը լքելու հիշել եմ մայրիկիս արցունքոտ ու տխուր աչքերը, թե ինչքան ոգեշնչված է սպասում իմ բժիշ դառնալուն ու հետ եմ կանգնել ու շարունակել առաջ գնալ։ Շատ դժվար է բժշկական բուհում սովորելը անցնում ես շատ դժվարություններ, բայց այն ենթագիտացումը, որ մարդկային կյանքեր ես փրկելու արդեն իսկ մոռանում ես ամեն բանի մասին:


     Արդյոք կհերքեք այն փաստը, որ բժշկի համար կարևորը մարդկային կյանքն է այլ ոչ ֆինանսը։


     - Որպես բժիշկ ես կասեմ թե՛ իմ թե՛ կոլեգաներիս անունից բժշկի համար միմիայն մարդկային կյանքն է կարևոր չէ՞ որ մենք տալիս ենք Հիպոկրատի երդում պարտավոր ենք սուրբ պահել մեր երդումը։ Բժիշկը պարտավոր է բարեխիղճ լինել ու անկախ սեռականությունից, ազգությունից փրկել պացիենտի կյանքը, իսկ ֆինանսը դա պետք է բժշկի համար լինի զրոյական։
    
    

Արդյոք դուք օգնում եք ՞ ճիշտ որոշում կայացնել ձեր բուժառուներին, որ լինեն ամենակարևորը ինչպես դուք եք ասում առողջ և գեղեցիկ։
    
    

- Այո ես իմ բուժառուներին օգնում եմ ճիշտ ընտրություն կայացնել, թե ինչ միջամտություն պետք է կատարել։ Իմ բուժառուները վստահում են ինձ, մենք միշտ քննարկում ենք և գալիս ենք ընդհանուր համաձայնության։ Գիտեք շատ կարևոր է բուժառուի վստահությունը բժշկի հանդեպ։ Ամփոփելով հարցազրույցը կասեմ առողջ և գեղեցիկ եղեք, միշտ քայլեք այն ճանապարհով ինչը Ձեզ է դուր գալիս։


    

Կապ բժիշկ-էսթետ Արկադի Վարոսյանի հետ․
     Հեռ. 093889016
     facebook.com
     instagram.com
     Վեպ կայք
     Կարդա նաև

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5640 | 0 | 0
Facebook