Loading...

Articles

փառք Աստծո մենք քար շատ ունենք…

20:03, Tuesday, 23 August, 2022
փառք Աստծո մենք քար շատ ունենք…
    
    
    

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Կա արդյո՞ք մեր երկրի նման մի այլ ՓՈՔՐԻկ երկիր, որի ԲՈԼՈՐ չափահաս նաև անչափահաս քաղաքացիները

. քաղաքագետներ են

. քաղ. Տեխնոլոգներ են

. դիվանագետներ են

. վարչապետեր ու նախագահներ են

. նախարարներ են

. կուսակցության ղեկավարներ են (91 կուսակցություն և 112 ծրագիր)

. ունեն Խզմալյաններ,

Գալուստ Սահակյաններ,

Արզաքանյանցներ, Ռոտենբերգներ,

. ներսում ունեն Անժելա Թովմասյաններ ու Գառնիկ Իսագուլյաններ,

դրսում ունեն Քրիստինա Հալաջյաններ ու Աննա Աբրահամյաններ

(ԴՈԳ-ին չհաշված)

. ունեն 2 նախկին նախագահ, որոնց ունեցած կարողությունը 97.89 անգամ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն

և այդ երկիրն էլ մեզ նման գտնվում է ՈՂԲԱԼԻ վիճակում:


    

ՎՍՏԱՀ ԱՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԿԱ ՆՄԱՆ ԱՅԼ ԵՐԿԻՐ


    

և քանի որ մենք ՄԻԱԿՆ ենք - ուրեմն մնացած երկրները մեզ պետք է

պաշտեն,

գուրգուրեն,

կերակրեն,

տաքացնեն,

քաղցր աչքով նայեն,

կատարեն մեր ցանկացած քմահաճություն…


    

Թե չէ սա ինչ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲՙ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ, որ մենք

Փոքր ենք, բայց հայ ենք,

որ առաջին քրիստոնեական պոտությունն ենք,

որ մեկի փոխարեն ունենք 2 կաթողիկոս,

որ մենք կարող ենք սահմանադրորեն ՓՌՎԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ,

սահմանադրորեն ՉՓՌՎԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ,

որ մենք ջրի հաշվիչի ցուցմունքը վաղուց VIBER-ով ենք փոխանցում չգիտենք թե ում, երբ շատ առաջավոր երկրներ՝

Բուրունդի, Ջիբութի, Մավրիկոս, Ռուանդա, Գամբիա, Մալի ինտերնետ չունեն,


    

Որ մենք Սան Տոմե և Պրինսիպի երկրի նման ունենք մեր՝ ՀԱՅԿԱԿԱՆ կերակուրներն իրենց ՀԱՅԿԱԿԱՆ անուններով՝

քյաբաբ, ղավուրմա, խաշլամա,

քյուֆթա նաև իշլի քյուֆթա,

Խանգյալ, Յարախ, Խոխոբ,

Ղազղանի խորոված, Քելեկյոշ

Եփած կամ խաշած քյալլա

Բլղուր…


    

և եթե գտնվի մեկը, որ կասի թե մենք արժանի չենք ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇ լինելու-

քար գցեք նրա վրա, փառք Աստծո քար շատ ունենք…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
432 | 0 | 0
Facebook