Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մի հրատապ, բնական բայց ոչ երբեք` նորմալ, հարցի շուրջ...

Աննա ՑԱՅԳ
Հեղինակ`
Աննա ՑԱՅԳ
15:34, կիրակի, 05 մայիսի, 2013 թ.
Մի հրատապ, բնական բայց ոչ երբեք` նորմալ, հարցի շուրջ...
     Մի քանի օր առաջ հյուր էին եկել մանկությանս ընկերները.......Հավաքվել էինք մի հարկի տակ ու առանց միմյանց հերթ տալու ասում, խոսում հիշում էինք....Երբ մեզանից ու հուշերից վերջացրինք անցանք ավելի"գլոբալ" հարցերի. խոսում էինք, մեր ներկայից, առօրյայից, մենտալիտետից......
     .Ընկերներիցս շատերը հենց նոր էին վերադարձել Հայաստան ու զգացի, որ կարոտը սրտում արդեն մի տեսակ կոտրված, հիասթափված էին...
     ...Խոսք գնաց մեր շոուբիզնեսից_զզվանք հայտնվեց բոլորի երեսներին...
     ...Խոսք գնաց մեր ներկայիս ափալ-թափալ արվեստից_ձեռքները թափ տվեցին ու հառաչեցին......
     Մնացի գլխիկոր...Ու մտածում էի..
     Լավ, միթե մեր մշակույթը, գաղափարականությունը և ի վերջո IQ_ն թույլ չեն տալիս ստեղծագործել, արարել մարդավարի ու լինել էֆեկտիվ և պրոդուկտիվ միաժամանակ...
     Թույլ են տալիս...բայց...
     Բոլորն զբաղված են ու արարում են, հա արարում են ու նույն բանը հազար ձևով ոլորելով, ձգելով, ճմրթելով. ստացվում է` նույն կոնֆետն ենք առաջարկում, ուղղակի ուրիշ թղթով:
     Այլոց խելքի, գաղափարների առավելությունը մերի նկատմամբ ընդունել չենք սիրում...Ու լծվում ենք ցույց տալու որ մենք էլ կարող ենք այն, ինչից իրականում անգամ տեղյակ չենք` "Վայ դա որ երգում ա, բա ես իրանից պակաս կարամ երգեմ", ու ստացվում է, որ ազգի .....
     90 տոկոսը աստղ է.....բայց ախր մոռանում ենք որ տիեզերական հզոր լուսատուներին էլ են աստղանվանում, տոնածառի արհեստական պլպլան գագաթն էլ է աստղ կոչվում.........
     Ախր մենք հիանալի Արվեստագետներ ու Արվեստասերներ, դերասաններ, ռեժիսորներ ունենք...Ինչու չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել??? Սա էլ երևի գեղագիտական դաստիարակության հարց է...Ու մեծամասնության պահանջարկի ազդեցությամբ դուրս են մղվում, անտեսվում են մեր ունեցած մարգարիտները...Էհ..
     Բայց գոնե այս ամենով հանդերձ` մխիթարական ու հուսադրող մի հանգամանք էլ կա` չէ որ ախր, մարգարիտները փակվում են իրենց խեցիներում` բայց երբեք չեն կորչում, չեն անհետանում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4038 | 0 | 0
Facebook