1750 թ. Անժեր քաղաքի մերձակա 102 մ երկարությամբ կամրջով անցնելիս շարային քայլով քայլող ջոկատի զինվորների քայլերի հաճախությունը համընկել էր կամրջի տատանման հաճախության հետ, որից կամրջի տատանումների լայնույթն այնքան էր մեծացել, որ կամուրջը պահող շղթաները չէին դիմացել ու կտրվել էին...
Այս դեպքը ֆիզիկայում ստացավ իր բացատրությունը և կոչվեց ռեզոնանսի երևույթ: Դրանով պայմանավորված, զինվորական հրամանագրքում ավելացվեց կետ` Կամուրջները անցնելիս տալ ազատ քայլի հրաման...
Մարդու մարմնի ռեզոնանսային հաճախականության միջին արժեքը 6 Հց է: Երբ հանկարծ համընկնում կամ մոտենում են տատանման հաճախականությունները օրգանիզմում և շրջակա միջավայրում, ապա օրգանիզմի տատանման լայնույթը կրկնակի աճում է, ինչը կարող է առաջացնել լուրջ վնասվածքներ, արյունազեղումներ...Այս երևույթով է բացատրվում նաև շարժվող ավտոմեքենայում ուղևորների մոտ առաջացող սրտխառնոցն ու գլխապտույտը: