Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Որպես հայրենասեր անձնավորություն, իր պարտքն է համարել գնդակահարել դիկտատորին, որը 5 տարի առաջ, երբ ահաբեկչի գնդակից մահացող իր կնոջը հեռացրել են բեմից, շարունակել է ճառել

19:32, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Որպես հայրենասեր անձնավորություն, իր պարտքն է համարել գնդակահարել դիկտատորին, որը 5 տարի առաջ, երբ ահաբեկչի գնդակից մահացող իր կնոջը հեռացրել են բեմից, շարունակել է ճառել

1979 թվականի հոկտեմբերի 26-ին սպանվել է Հարավային Կորեայի Նախագահ Պակ Չոն Հին (Պակ Չժոն Հի) :

1961 թվականին գալով իշխանության որպես զինվորական խունտայի լիդեր՝ նա դրանից հետո երեք անգամ վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ դրա համար սահմանադրությունում փոփոխություններ կատարելով և երկրում դիկտատորական ռեժիմ հաստատելով:

Պակ Չոն Հիին առաջին անգամ փորձել են սպանել 1968 թվականի հունվարի 21-ին: Կորեայի ժողովրդական բանակի հատուկ ջոկատը, բաղկացած 31 մարդուց, երբ փորձել է մոտենալ նախագահին, ոստիկանական պարեկախումբը նախագահի նստավայրից 800 մետր հեռավորության վրա նրանց կանգնեցրել է, և բոլոր, բացի երկուսից, սպանվել են կամ ձերբակալվել:

Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել1974 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա ելույթ է ունեցել Ազգային թատրոնում տեղի ունեցող հանդիսության ժամանակ: Հանդիսությունը նվիրված է եղել Ճապոնիայի լծից երկրի ազատագրման 29 ամյակին: 22-ամյա Մուն Սե Գվանը ռևոլվերով կրակել է Պակ Չոն Հիի վրա, բայց վրիպել է: Արձակած գնդակներից մեկը դիպել է նախագահի կնոջը, որը նույն օրը մահացել է, իսկ երկրորդ գնդակը սպանել է նախագահի կողքին գտնվող բարձր դասարանցի մի աշակերտուհու: Երբ մահացող կնոջը հեռացրել են բեմից, Պակ Չոն Հին շարունակել է ելույթը: 1974 թվականի դեկտեմբերի 20-ին Մուն Սե Գվանը կախաղան է բարձրացվել:

Բռնակալին սպանելու երրորդ փորձը հաջողությամբ է պսակվել:

62-ամյա նախագահին սպանողը եղել է նրա վաղեմի ընկերը, Հարավային Կորեայի Կենտրոնական Հետախուզական Վարչության ղեկավար Կիմ Ջե Գյուն: Ըստ պաշտոնական լրատվամիջոցների վարկածի՝ նախագահի նստավայրում ընթրիքի ժամանակ Կիմը վեճի մեջ է մտել նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի հետ և բորբոքված վիճակում գնդակահարել է նրան: Երբ նախագահ Պակը փորձել է միջամտել, Կիմը երկու անգամ կրակել է նրա վրա:

Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող սեղանակիցները թունդ վիճել են երկու աղջկա համար, որոնք երգով ու պարով համեմելիս են եղել նրանց ընթրիքը:

Սպանվածի զինակիցները ձերբակալել են Կիմին, որը հայտարարել է, թե ինքը, որպես հայրենասեր անձնավորություն, իր պարտքն է համարել գնդակահարել դիկտատորին, քանի որ Պակը սպառնալիք է դարձել ժողովրդավարությանը:

Իշխանությունները դավադրության տարրեր չեն բացահայտել և համարել են, թե Կիմը գործել է որպես դյուրաբորբոք անձնավորություն:

1980 թվականի մայիսի 24-ին նրան կախաղան են բարձրացրել:

Հարավային Կորեայի Կենտրոնական Հետախուզական Վարչության ղեկավար Կիմ Ջե Գյուն
Հարավային Կորեայի Կենտրոնական Հետախուզական Վարչության ղեկավար Կիմ Ջե Գյուն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
710 | 0 | 0
Facebook