Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիացիների թագավոր Լեոպոլդ 2-րդի սերերն ու մահը

20:05, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիացիների թագավոր Լեոպոլդ 2-րդի սերերն ու մահը

1865 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 1909 թվականը (մինչև իր մահը) գահակալած այս միապետին թեպետ իր կինը բացարձակապես չի «ձգել», բայց դա ամենևին էլ չի նշանակել, թե նա անտարբեր է եղել կանանց նկատմամբ: Ընդհակառակը, և դա հիմա մենք կտեսնենք: Այս զեխամոլը, այս սեռամոլը մի անգամ մտերմիկ միջավայրում ասել է. «Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել»:

Մինչև 1900 թվականը նրա արտաամուսնական հանդիպումները գաղտնի են մնացել, որը չի նշանակում, թե ոչ ոք այդ հանդիպումների մասին չի իմացել: Նրա շրջապատն ամեն կերպ ջանացել է խլացնել այդ հանդիպումների մասին շշուկները: Բարոն Էդմոն Քարտոն դը Վիարը գրել է, թե թագավորը հաճախ է Փարիզ մեկնել, որպեսզի ոտքը բուժի: Հետագայում Լեոպոլդի բազում խիզախ արկածները, հատկապես շատ երիտասարդ աղջիկների հետ, լայնորեն լուսաբանվել են սոցիալիստական մամուլում և արժանացել է հասարակության ծաղրին:

Դարերի սահմանագծին «կնամոլ» -ի նրա համբավը միջազգային է դարձել, այսինքն ամբողջ Եվրոպան է իմացել նրա կնամոլության մասին:

1900 թվականին Լեոպոլդ 2-րդն առաջին անգամ հանդիպել է Կարոլին (պաշտոնապես՝ Բլանշ) Դելակրուայի հետ, Փարիզի Ելիսեյան պալատում: Կարոլինն այդ ժամանակ 17 տարեկան է եղել, իսկ Լեոպոլդը՝ 65: Թեպետ թագավորի կինը 1895 թվականից մեկուսացած ապրել է իր վիլլայում, բայց Լեոպոլդը դեռատի սիրուհու հետ թաքուն է հանդիպել: Գայթակղված միջանձնային հարաբերություններ հաստատելու նրա հմտությամբ, գայթակղված նրա հեղինակությամբ ու հարստությամբ՝ Կարոլինն ամուսնությունից մի քանի օր առաջ բաժանվել է իր սիրելի Անտուան Դյուրիոյից՝ նախկին հարբեցող զինվորից, որպեսզի ծածուկ ամուսնական կյանք վարի թագավորի հետ մինչև նրա մահը: Լեոպոլդը նրան «Վոգանի բարոնուհի» է անվանել:

Իր ամբողջ կյանքում այս թագավորն իր ինտիմ կյանքը թաքցնելու մտասևեռում է ունեցել, որովհետև Մարի-Հենրիետը պաշտոնապես նրա կինն է համարվել: Թագավորը է նույնիսկ սիրուհուց է փորձել թաքցնել իր անհամար դավաճանությունները: Սկզբում թագավորը նրա հետ հանդիպել է Լաքենի պալատի ձախ թևում գտնվող Բելեվյու օթելի շքեղ սենյակներից մեկում: Բայց բացահայտվելու հավանականությունը մեծ է եղել, և թագավորն իր սիրուհուն տեղավորել է ավելի հեռու մի վայրում՝ Լաքեն պալատի պարսպներից դուրս՝ Վանդենբորգ վիլլայում: Մետաղյա մի կամրջակ, որը թագավորը կառուցել է տվել իրենց բաժանող ճանապարհի վրայով և որն առ այսօր գոյություն ունի, դարձել է հեշտությամբ սիրուհուն հանդիպելու ապահով ուղի: Հանդիպման մեկ այլ՝ շատ հմտորեն քողարկված բույն էլ կառուցվել է պալատի ներսում, որը թագավորի ճարտարագիտական մտքի արգասիքն է: Փոքրիկ բռնակը շրջել է կեղծ գրապահարանը, որի հետևում բացվող մահճակալն է եղել: Բլանշն իր թաքստոցից հեռացել է առավոտ կանուխ: Բայց մախաթը պարկում չես թաքցնի, և թագավորի վարքը սկանդալ է հարուցել: Ժողովուրդը դատապարտել է այս կապը, և մի օր էլ, երբ Բլանշը, շքեղ կառք նստած, մայրաքաղաքի արվարձանով անցնելիս է եղել, կառքը քարկոծվել է:

Շատերը Լեոպոլդին «կոտոշավոր» են համարում, մանավանդ որ Դյուրիոն և Կարոլինը Բրյուսելուլում բավականին հաճախակի հանդիպել են: Ժամանակակիցները նույնիսկ մեկմեկու ականջի փսփսացել են, թե Դյուրիոն է իրական հայրը Կարոլինի ծնած այն երկու երեխաների, որոնք հայրը համարվել է թագավորը:

Թագավորի մահից հետո, 1909 թվականի դեկտեմբերին, բարոնուհի Կարոլինն ամուսնացել է Դյուրիոյի հետ, որից բաժանվել է 1913-ին: Դյուրիոն որդեգրել է Կարոլինի երկու տղաներին, որոնց նրա կինը «վաստակել էր» Բելգիացիների թագավորից:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
686 | 0 | 0
Facebook