Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Հոդվածներ

Նվեր Ազգային գրադարանին

15:41, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Նվեր Ազգային գրադարանին
    
Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր հրատարակությամբ։
2020 թվականին տպագրվել է Քրիստին Լամուրեի և Արա Զարյանի «ՀԱՂԲԱՏ-HAGHBAT Սբ Նշան եկեղեցու, 976-991 թթ Ժ, Ժ-ԺԳ դդ որմնանկարների պահպանական վերականգնում» երկլեզու /հայերեն, իտալերեն/ աշխատությունը։ Գիրքը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի վանքի Սուրբ Նշան եկեղեցու որմնանկարների վերականգնմանը։
Հայկական բարձրավանդակում դեռևս քրիստոնեության տարածման առաջին շրջանում կառուցվել ու նկարազարդվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Պահպանվել են ինչպես վաղ քրիստոնեկան, այնպես էլ միջնադարում ստեղծված բազմաթիվ որմնակարների հատվածներ կամ դրվագներ, որոնց ուսումնասիրությունը հնարավոր է միայն դրանք վերականգնելով։ Ահա այս առաքելությամբ որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն և վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը սեփական նախաձռնությամբ, որմնանկարներ վերականգնելու նպատակով 2010 թվականից (ամեն ամառ և աշուն) Իտալիայից սկսեցին գալ Հայաստան։ Մինչև 2019 թվականը նրանց շնորհիվ վերականգնվեցին վաղ միջնադարյան ժամանակաշրջանի «Է» դարի, Արագած լեռան ստորոտում գտնվող 9 հայկական եկեղեցիների որմնանկարների տարբեր պահպանվածության հատվածներ։ Միաժամանակ նրանց ջանքերով վերականգնվեցին Դադիվանքի որմնանկարներն Արցախում։
Արդյունքները հեղինակներն ամփոփեցին երկու մեծածավալ հրատարակություններում. «Դադիվանք. վերածնված հրաշալիք» (Երևան, 2018, համահեղինակներ՝ Ա.Մաթևոսյան և Ա.Ավետիսյան) և «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» (Երևան, 2019) ։ Այս երկու հրատարակությունները ևս հեղինակները նվիրել են Հայաստանի ազգային գրադարանին։
Գիրքը բաղկացած է 394 էջից, ունի գունավոր 610 լուսանկար և մանրամասն ներկայացնում է 2018-19 թթ հեղինակների կողմից արված որմնանկարների շարքի մաքրման, ամրակայման, վերականգնման աշխատանքները։ Նախաբանը՝ արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ, կերպարվեստի փորձագետ` Սեյրանուշ Մանուկյանի։
Գիրքը հրատարակվել է 300 օրինակից։
Այս օրինակը՝ 107-րդն է։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
487 | 0 | 0
Facebook