Մայիսի 30-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացավ «Գիրք Հայաստանի» խորագրով գրականության ցուցադրությունը և համանուն գրքի շնորհանդեսը։
Ցուցադրվում էին «Վերք Հայաստանի» պատմավեպի բոլոր տարիների հրատարակությունները և թարգմանությունները։ Ցուցադրության մաս էին կազմում նաև Հայաստանի ազգային գրադարանի տրամադրած 15 միավոր գրականությունը՝ «Վերք Հայաստանի» պատմավեպի տարբեր տարիների հրատարակությունները։
Ցուցադրության մեջ էր նաև «Վերքի» ամենավերջին` արևելահայերենի փոխադրությամբ հրատարակությունը, որ օրեր առաջ է լույս տեսել: Գիրքը թարգմանվել է 8 լեզուներով։ Այժմ ընթացքի մեջ է գրքի անգլերեն թարգմանությունը։