Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե վճռվել է քեզ վերացնել, ապա նստավայրիդ պատերն անգամ չեն կարող պաշտպանել

18:25, կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ.
Եթե վճռվել է քեզ վերացնել, ապա նստավայրիդ պատերն անգամ չեն կարող պաշտպանել

1960 թվականի օգոստոսի 29-ին սպանվել է Հորդանանի վարչապետ Հազզա ալ Մաջալին:

Նա եղել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ իր երկրի առավել մերձեցման, առավել սերտ ու համակողմանի հարաբերությունների հաստատման կողմնակից:

Իր աշխատավայրում քաղաքացիների ընդունելության ժամանակ ահաբեկիչները պայթեցրել են նրա աշխատասեղանի տակ նախապես տեղադրված դանդաղ գործողության ռումբը: Զոհվել է նաև նրա շրջապատի 10 մարդ:

Հորդանանի իշխանությունները մեղադրել են պաղեստինցի չորս արաբի: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկիչները կատարել են Սիրիայի հատուկ ծառայությունների ղեկավար Աբդ ալ Համիդ ալ Սարաջի հանձնարարությունը: Հետաքննությունը նաև պարզել է, որ ռումբի տեղադրմանն ու ահաբեկչական ամբողջ գործողությանը մասնակցել են նաև Եգիպտոսի հատուկ ծառայությունների գործակալները:

Ըստ վերլուծաբանների գնահատման՝ դավադիրները հույս են ունեցել, թե ալ Մաջալիի սպանությունը երկրի ղեկավար Հուսեինի դեմ ապստամբության ազդակ ու խթան կդառնա: Բայց ապստամբություն տեղի չի ունենում, իսկ թագավորը, ստանալով հետաքննության արձանագրած տվյալները, 1960 թվականի սեպտեմբերին Սիրիայի հետ սահմանին զորքեր է մոտեցրել և նախապատրաստվել է ներխուժել Սիրիա: Հուսեինին այդ մտադրությունից համոզել են հրաժարվել ամերիկացիներն ու բրիտանացիները:

1960 թվականի դեկտեմբերի 31-ին աահաբեկիչները, ի տես հանրության, հրապարակավ կախաղան են բարձրացվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1757 | 0 | 0
Facebook