Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես սեղմում եմ Քերթողահոր աջը

15:05, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Ես սեղմում եմ Քերթողահոր աջը
    
Ես սեղմում եմ Քերթողահոր աջը,
-Սուրբ Մեսրոպին քո աչքերո՞վ տեսար,
Մկունդավոր հարամիկին էլի գետնե՞ց քաջը,
Տիտղոսն ի՞նչ էր, միապե՞տ, թե՞ կեսար։
Այրիվանքից բարի ողջույն ասեմ
Աստվածածնի վերփոխման տոնին,
Սուրբ նշանից Լենկթեմուրն է նսեմ
Լալահառաչ ներում հայցում, Տեր իմ։
Երկնքում անճառ, երկրում անզնին
Գանձերն է գրում մեծ Նարեկացին,
Ես երկյուղած եմ առաջը ելնում,
Ողբի բառերում և ցավ և զղջում։
Տրամաբանական վերջին են հանգում,
Տաղիդ հմայքը ոչ մեկ չի հերքում,
Հավիտենության շրջապտույտում
Գովքիս բառերը էլ չեն հերիքում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
933 | 0 | 0
Facebook