Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհանձնարարելի

22:52, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Անհանձնարարելի
    
    
Այս բզզանը իր սուր ծայրին գագաթնահար կմնա,
Նույն կենտրոնով պարփակողը շրջանագիծ կթվա,
Ներս ու դրսում ինչպես որ է, էլի՞ սերն է հաղթելու,
Կոնը հատող քաշվածքով և միայն ե՞ս եմ գաղթելու։
Քեզանից է ամեն սկիզբ անէանում անհունում,
Հուշերիդ մեջ ձախավերը կուչ է եկել անկյունում,
Ինձ նման է, թե քարկոծես, ասես գնա քո բանին,
Աչքակապի քանի թռիչք ավարտվում է ճոպանին։
Քո հեքիաթը հնարել ես, որ ինձ պահես քո սրտում,
Էլ ինչու՞ ես ամենքի մեջ այսքան տխուր և տրտում,
Քեզ թվում էր շռնչանդ պիտի ընկներ նույն կողին,
Է, չիմացա՞ր, որ սուր ծայրին փորձանքն էլ է անկողին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
871 | 0 | 0
Facebook