Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Կապիտուլացված, երկու մեծ երկրամաս հանձնած ու ահռելի ռազմատուգանք վճարած Ֆրանսիային նսեմացնելու գագաթնակետը՝ Գերմանական կայսրության հռչակման արարողությունը Վերսալի հայելապատ դահլիճում

19:18, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
Կապիտուլացված, երկու մեծ երկրամաս հանձնած ու ահռելի ռազմատուգանք վճարած Ֆրանսիային նսեմացնելու գագաթնակետը՝ Գերմանական կայսրության հռչակման արարողությունը Վերսալի հայելապատ դահլիճում

Բայց կոմունարների անվճռականությունը, հարձակողական գործողություններից հրաժարվելը Թիերին հնարավորություն ընձեռեց վերակազմավորել իր բարոյալքված բանակը, և ապրիլի 2-ին վերսալցիները հարձակման անցան Կոմունայի դեմ: Կոմունարները փորձեցին հակահարձակմամբ պատասխանել, բայց չկարողացան այն հաջողությամբ պսակել: Մի քանի օր անց վերսալցիները վերսկսեցին իրենց հարձակումները Փարիզի դեմ: Ապրիլի ընթացքում նրանց հաջողվեց որոշ չափով մոտենալ քաղաքի պարիսպներին ու մայիսի սկզբին մոտեցնել 100 հազար զորք և հարյուրավոր հրանոթներ: Թեպետ Թիերի ուժերը գերակշռում էին, բայց նա չէր համարձակվում գրոհով տիրել Փարիզին: Իսկ Կոմունան չօգտագործեց ո՛չ ժամանակը, ո՛չ էլ միջոցները հեղափոխական պայքարի համար (Կոմունայի պահեստներում կար 285 հազար հրացան, ազգային գվարդիայում պատշաճ կարգ ու կանոն չհաստատվեց, Կոմունայի Խորհուրդը նաև շատ թույլ պայքար մղեց հակահեղփոխականների, լրտեսների ու դավադիրների դեմ, որոնք վխտում էին Փարիզում): Կոմունային թուլացրեց հատկապես ներքին հակասությունները պայքարի մեթոդների վերաբերյալ: Եթե մայիս ամսին Կոմունան ստեղծեց Հասարակական փրկության կոմիտե և հաստատեց նրա դիկտատուրան թշնամիների դեմ պայքարելու համար, կոմունարների փոքրամասնությունը դեմ արտահայտվեց դիկտատուրային՝ պատճառաբանելով, թե ժողովրդից այդ դեպքում խլվում է նրա իրավունքները: Նրանցից 22-ը նույնիսկ հայտարարեցին Կոմունայի Խորհրդից դուրս գալու մասին՝ ի նշան բողոքի Հասարակական փրկության կոմիտեի հաստատած դիկտատուրայի:

Կոմունան փողի կարիք ուներ, բայց Ֆրանսիական բանկի ոսկու մեծ պաշարներից այդպես էլ չօգտվեց: Եթե վերսալցիները սույն բանկից ստացան 257 միլիոն ֆրանկ ոսկով, ապա Կոմունան ստացավ ընդամենը 16 միլիոն ֆրանկ:

1871 թվականի մայիսի 10-ին Մայնի Ֆրանկֆուրտում Թիերը գերմանացիների հետ վերջնական հաշտության պայմանագիր կնքեց. Այն վերահաստատեց ավելի վաղ ստորագրված խաղաղության պայմանագիրը:

Թիերն ու Բիսմարկն անմիջապես համաձայնության եկան Կոմունայի դեմ միասնաբար պայքարելու հարցում: Բիսմարկը չէր վախեցել Նապոլեոն 3-րդի բանակից, բայց վախենում էր Փարիզյան հեղափոխությունից: Իր իսկ խոստովանությամբ՝ ինքը ֆրանս-պրուսական պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անքուն գիշեր է անցկացրել: Դա եղել է այն գիշերը, երբ լսել է Փարիզի Կոմունայի հռչակման մասին լուրը:

Բիսմարկը ժամկետից շուտ ազատ է արձակում 40 հազար ֆրանսիացի գերված զինվոր, որոնց Թիերը նետում է կոմունարների դեմ: Այնուհետև Բիսմարկը Թիերին առաջարկում է կնքել նոր համաձայնագիր Փարիզի համատեղ պաշարման մասին: Բիսմարկը շատ էր զայրացել, որ վերսալցիները չէին կարողացել մի քանի օրում գրավել Փարիզը, և Թիերին հաղորդել է, թե այլևս չի կարող համաձայնվել ռազմատուգանքի վճարումը ուշացնելու հարցում, և «եթե վերսալյան կառավարությունը իսկապես ցանկանում է վերջ տալ ապստամբությանը և մեզ հետ վերջնական հաշտություն կնքել, ապա Փարիզի դեմ պետք է նվազ մեղմությամբ հանդես գա»:

Ապրիլի 19-ին վերսալցիները սկսում են Փարիզի ուժգին արկակոծությունը: Փարիզի շուրջը վերսալսիների օղակն ավելի ու ավելի էր սեղմվում: Վերսալյան զորքերի հրամանատար մարշալ Մակ Մագոնը, որը Սեդանի ճակատամարտում պրուսական բանակից պարտություն էր կրել, շտապեց իր խայտառակությունը սրբել հայրենակիցների արյամբ: Մայիսի 13-ին վերսալցիները գորհով գրավում են Փարիզի մուտքը փակող երկու ամրոց: Մայիսի 21-ին Սեն Կլու դարպասներով վերսալցիները ներխուժում են քաղաք: Դրանից հետո սկսվում են կատաղի մարտեր Փարզի փողոցներում: Հերոս կոմունարները զոհվում էին, բայց չէին հանձնվում: Հերոսության հրաշքներ է գործում առաջին բանակի հրամանատար, լեհ հեղափոխական Դոմբրովսկին: Առանձնահատուկ ուժեղ դիմադրություն են ցույց տալիս բանվորական թաղամասերի կոմունարները: Մեկ շաբաթ շարունակ Փարիզի բանվորները պաշտպանում են յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր տուն: Մայիսի 27-ին վերսալցիները գրավում են Բելվիլի բարձունքները: Պեր Լաշեզ գերազմանատանը դիրքավորվում են շուրջ 200 կոմունարներ: Վերսալցիները հրանոթային համազարկով փշրում են գերեզմանոցի դարպասը, և արյունալի մարտ է տեղի ունենում: Թաքնվելով հուշարձանների հետևում՝ կոմունարները կռվում են մինչև վերջին փամփուշտը և զոհվում: Երեկոյան ողջ մնացած կոմունարները շրջապատվում են, ձերբակալվում ու գնդակահարվում գերեզմանի պատի մոտ: Մայիսի 28-ին ընկնում է վերջին բարիկադը պրոլետարական շրջանում: Կոմունարների նկատմամբ հաշվեհարդարը գլխավորում է գեներալ Գալիֆեն: Նա գնդակահում է բոլոր նրանց, որոնց ձեռքերը վառոդոտ էին, ովքեր բանվորի տեսք են ունեցել: Հատկապես դաժանորեն են վարվում առաջնորդների հետ: Կոմունայի հերոս Էժեն Վարլենին մի ամբողջ ժամ ման են տալիս Մոնմարտրի փողոցներով՝ հայհոյանքների տարափի ներքո: Երբ Վարլենն արդեն չէր կարողանում շարժվել, գնդակահարում են: Ընդհանուր առմամբ՝ գնդակահարվում է 30 հազար կոմունար, 50 հազարը բանտ է նետվում կամ տաժանակիր աշխատանքի է ուղարկվում Ֆրանսիայի գաղութներ: Նրանց մեծ մասն այնտեղ մեռնում է ուժից վեր աշխատանքից ու վարակիչ հիվանդություններից: Գնդակահարում են նույնիսկ կանանց ու երեխաներին: Կալանավորվածներից 650-ը երեխաներ են եղել:

Շատ քչերին է հաջողվում խույս տալ Կոմունայի դահիճների հաշվեհարդարից: Վտարանդի կոմունարների մեջ էր նաև հեղափոխական բանաստեղծ պրոլետարական հեղափոխության օրհներգի՝ «Ինտերնացիոնալ» -ի հեղինակ Էժեն Պոտիեն:

1871 թվականի հունվարի 18-ին Ֆրանսիայի օկուպացված տարածքի սրտում՝ Վերսալի հայելապատ դահլիճում հավաքված գերմանական պետությունների թագավորները, իշխաններն ու գեներալները Պրուսիայի թագավոր Վիլհելմ 1-ին հռչակում են Գերմանական Երկրորդ կայսրության (Երկրորդ ռեյխ) կայսր:

Պատերազմի ընթացքում Ֆրանսիան կորցրել է 1835 դաշտային հրանոթ, 5373 ամրոցային հրանոթ, 600 հազարից ավելի հրացան: Մարդկային կորուստները հսկայական են եղել. 756 414 զինվոր (դրանցից գրեթե կե միլիոնը՝ գերի), 300 հազար սպանված խաղաղ բնակիչ (ընդհանուր առմամբ Ֆրանսիան կորցրել է 590 հազար խաղաղ բնակիչ): Ֆրանսիան Գերմանիային է զիջել Էլզասն ու Լոթարինգիան (1 միլիոն 597 հազար բնակիչ, կամ ամբողջ բնակչության 4, 3 տոկոսը): Այս մարզերում կենտրոնացված է եղել Ֆրանսիայի լեռնամետալուրգիական բոլոր հանքավայրերի 20 տոկոսը:

Նկարում՝ Գերմանական Երկրորդ կայսրության հտչակումը Վերսալի հայելապատ դահլիճում: Կայսրի դիմաց կանգնած սպիտակ համազգեստ հագած անձնավորությունը կանցլեր Բիսմարկն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
836 | 0 | 0
Facebook