Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի գլուխ լավ է անհույզ գրելը

08:45, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Մի գլուխ լավ է անհույզ գրելը
    
Մի գլուխ լավ է անհույզ գրելը,
Տերը չի նշում խաչփողոցները,
Ուր և ոտքերիդ դողը չես մեղմել,
Եվ եթե վախից, ապա չես դեղնել։
Անհանգ գրելու էլ ինչն է լավը,
Մի երկու օտար բառ ես ներմուծում,
Նախապես սև են միտքդ ու մելանը,
Ապա գրածդ մարդ չի վերլուծում։
Կքանդվի տունդ, կփլվի տաղդ,
Պատից կախ կտաս հոգնած կիթառդ,
Քո ավերակին ով կայսերացավ,
Չփակվող վերքդ ոնց սպիացավ։
Մի քանի գանգ ես մտքերդ մղում,
Մեռելի կոծին ինչ ականջ դնեն,
Հիմա անկարգ են ծնունդ ու թաղում,
Քո եղերերգն էլ անհույզ կգրեն։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
214 | 0 | 0
Facebook
COMMENT.am