Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիմանկար

22:06, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Դիմանկար
    
    
Ինձ վերծանելը մահացու մեղք չի,
Անտես առնելով հո չես մեղանչի,
Հետս ընկած արյան ցավը չես մեղմի,
Չես կրկնի, հոգիս, խայթոցը մեղվի։
Զույգ իմաստ ունի մի շնատամը,
Ծաղկամնա է, որ սպի չասեմ,
Ի՞նչ ես մոռացել իմ խարխուլ տանը,
Կարմրածաղիկի թուրմը ի՞նչ անեմ։
Թե՞ խաղ ու պար էր Ինձ մտառելը,
Մի շարան հետո ժժմունքը նույնն է,
Անզորացել են թրջված բառերը,
Քո սիրադեղը ինձ աղու թույն է։
Արգելված տեղը սիրտ է, թե սենյակ,
Ինձ քշելով ես խորաթաղ արել,
Հնացումով էր իմ գինին կոնյակ,
Եվ ոգելիցիս համը չես առել։
Սառել ես, հոգիս, դշխոյի նման
Հիմա մտքերս ես իստակ լվանում,
Կգնամ էլի, մի քիչ էլ մնամ,
Տեսնեմ հղի ես, թե չես լրանում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1044 | 0 | 0
Facebook