Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգային գրադարանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ Central Asia միջազգային գիտաժողովին

11:00, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
Ազգային գրադարանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ Central Asia միջազգային գիտաժողովին

Մայիսի 19-21-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց Ուզբեկստանի ազգային գրադարանի կազմակերպած «Կենտրոնական Ասիա–2021. գրադարանային տեղեկատվական աղբյուրները գիտության, կրթության, մշակույթի և գործարարության ոլորտներում» («Central Asia – 2021: Информационно–библиотечные ресурсы в науке, образовании, культуре и бизнесе») խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գլխավորում էր ՀՀ պատվիրակությունը։ Հատկանշական է, որ սա Հայաստանի ազգային գրադարանի առաջին մասնակցությունն էր Central Asia գիտաժողովին. այն կազմակերպվում է 22 տարի շարունակ։
    
    

Գիատժողովին ներկայացվեցին թվայնացման ժամանակաշրջանում ընթերցանության խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ արխիվների և թանգարանների զարգացման, գրադարանային-տեղեկատվական նորարարական մեթոդների մշակման, ժամանակակից գրադարանի կառավարման, էլեկտրոնային կրթական տեղեկատավական ռեսուրսների հասանելիության ապահովման, գրադարանային կադրերի վերապատրաստման խնդիրները և ոլորտի այլ հիմնահարցեր։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գիտաժողովին հանդես է եկել «Բաց կոդերով ծրագրային ապահովումները՝ որպես կայացած համակարգ Հայաստանի գրադարաններում» («Программные обеспечения с открытым исходным кодом как состоявшаяся система библиотек Армении») զեկույցով։
    
    

Զեկուցումներով հանդես են եկել նաև Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ղրղզտանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և այլ երկրների գրադարանային, համալսարանական, թանգարանային հաստատությունների ներկայացուցիչները։

Ուզբեկստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Ումիդա Տեշաբաևայի հետ քննարկվեցին Հայաստանի և Ուզբեկստանի ազգային գրադարանների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ գրադարանների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման համատեքստում։

Աննա Չուլյանը քննարկումներ է ունեցել Բելառուսի ազգային գրադարանի փոխտնօրեն տիկին Տատյանա Կուզմինիչի, Ղրղզտանի ազգային գրադարանի փոխտնօրեն տիկին Վեներա Կաչկիմբաեվայի, Տաջիկստանի ազգային գրադարանի փոխտնօրեններ տիկին Սալիմա Ռադջաբովայի և պարոն Գադոբեկ Մախմուդովի հետ, Հայաստանի ազգային գրադարանի և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների միջև հետագա համագործակցության ծավալման վերաբերյալ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ համատեղ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
    
    

Եվրասիական գրադարանային ասամբլեայի (Библиотечная Ассамблея Евразии) անդամ գրադարանների ներկայացուցիչների հետ քննարկվել են աշնանը կայանալիք Եվրասիական գրադարանային ասամբլեայի ընդհանուր ժողովի օրակարգը, ինչպես նաև ոլորտին առնչվող հարցեր։

Գիտաժողովի շրջանակում կազմակերպվել է շրջայց Ուզբեկստանի ազգային գրադարանում՝ գրադարանի բաժինների աշխատանքին և կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին տեղում ծանոթանալու համար։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ուզբեկստանի ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Տեշաբաևան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ուզբեկստանի ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Տեշաբաևան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
308 | 0 | 0
Facebook
COMMENT.am