Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ անտեսվում են խոշոր մոնոպոլիաների շահերը

13:29, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Երբ անտեսվում են խոշոր մոնոպոլիաների շահերը

1981 թվականի մայիսի 24-ին ինքնաթիռի կործանումից զոհվել է Էկվադորի 40-ամյա նախագահ Խայմե Ռոլդոս Ագիլերան: Նրա հետ զոհվել են իր կինը, երկրի պաշտպանության նախարարն ու իր կինը, երկու սպա և հինգ ուղեկից: Ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Պերուի սահմանների մոտ: Ինքնաթիռը մի քանի տասնյակ կիլոմետրով շեղվել է նախանշված ուղերթից ու մխրճվել է սարի մեջ:

Էկվադորի իշխանություններն ինքնաթիռի կործանման պատճառը համարել են օդաչուի սխալը: Ինքնաթիռի կործանման այլ վարկածներ էլ են եղել: Ըստ վարկածներից մեկի՝ ինքնաթիռը կործանվել է արձակված հրթիռից: Միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ սերտ հարաբերություն ունեցող սոցիալական ակտիվիստ Ջոն Փերքինսը հրատարակել է «Տնտեսական քիլլերի խոստովանությունը» վերնագրով ինքնակենսագրականը. այդ գրքում Փերքինսը պնդել է, թե Ռոլդոսին ԱՄՆ հատուկ ծառայություններն են սպանել, քանի որ նա հակամարտության մեջ էր մտել ԱՄՆ խոշոր արդյունաբերողների հետ: Հակամարտության առարկան եղել է Էկվադորի նավթը:

Ի դեպ՝ Ռոլդոսի աներձագը՝ լիբանանցի գաղթականների պոպուլիստ զավակ Աբդալա Բուկարամը, 1996 թվականին Էկվադորի նախագահ է ընտրվել, բայց մեկ տարի անց երկրի օրենսդիր օրգանը նրան պաշտոնանկ է արել «Երկիրը կառավարելու մտավոր անկարողության պատճառով»: Նրան քաղաքական ապաստան է տվել Պանաման:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
569 | 0 | 0
Facebook
COMMENT.am