Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճոխության սիրահար Բալզակը

13:59, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
Ճոխության սիրահար Բալզակը

1830 թվականից սկսած Օնորե դը Բալզակի վեպերն իրենց հեղինակին մեծ եկամուտ են ապահովել…նրան անմիջապես ընկղմելով պարտքերի ճահճի մեջ, այն ճահճի, որի մեջ, թվում է, նա ցանկացել է էլ ավելի խորասուզվել՝ բազմաթիվ անխոհեմ ծախսեր կատարելով: Նա չի կարողացել դիմակայել ճոխության գայթակղությանը, որովհետև ցանկացել է իր անցյալի կարիքառատ տարիներից «վրեժխնդիր լինել»: Հեռանալով Լատինական թաղամասից՝ նա Կասինի փողոցում մի հարկաբաժին է վարձել, որը լցրել է թանկարժեք գրքերով, կահույքով, գեղանկարներով, արևելյան գորգերով…Նրա լոգարանը կահավորվել է մարմարյա լոգնոցով, և նա իր ննջարանն անձամբ ձևավորել է այնպես, որ այն նմանվի տասնհինգամյա դքսուհու ննջարանի: Նույն կերպ, որպեսզի իր ընկերներին շշմեցնի, նա մի շքեղ կառք և երկու ձի է գնել: Նա ձիապան է վարձել, որպեսզի ձիերին խնամի ու իր դերձակին պատվիրել է, որ ձիապանի համար շքեզ համազգեստ կարի: Հիշյալ տանն ապրելու ընթացքում նա կարել է տվել հոգևորականի երեք սպիտակ զգեստ, որը նա հագել է գրելիս, որպեսզի ոգեշնչվի: Ահա այդ զգեստով է պահպանվել նրա իմիջը սերունդների համար: Այդ իմիջը թանկ է նստել նրա դերձակի վրա, որովհետև այդ հրաշալի անձնավորությունը ոչ միայն երբևէ նրանից իր աշխատանքի վարձը չի պահանջել, այլև փող է տվել Օնորեին, երբ նա փողի խիստ կարիք է զգացել:

Բալզակը մի անհեթեթ գաղափար է ունեցել՝ փորձել է իր տան մերձակա այգու ջերմոցում անանասի 100 հազար ծառ տնկել: Որոշ ժամանակ անց նա հրաժարվել է իր այս սևեռուն գաղափարը կյանքի կոչելուց՝ հասկանալով, որ դա անհնարին է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
525 | 0 | 0
Facebook
COMMENT.am