Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Նա հրեշի ու հրեշավորության միագումար էր»

12:28, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
«Նա հրեշի ու հրեշավորության միագումար էր»

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Օնորե դը Բալզակի մայրն անսիրտ կին է եղել, երբեք որդուն փաղաքշանքի չի արժանացրել, երբեք չի համբուրել, ամենևին չի ջանացել, որ իրենց տանը մարդկային պարզ ուրախության մթնոլորտ լինի ընտանիքի անդամների համար:

Մի անգամ Բալզակն Էվելինա Հանսկային՝ իր կնոջը, ասել է.

«Եթե իմանայիք, թե ինչպիսի կին է եղել իմ մայրը…նա հրեշի ու հրեշավորության միագումար էր: Նա ինձ հազար պատճառով ատում էր: Նա ինձ ատել է նույնիսկ ծնվելուցս առաջ:

Բազմիցս քիչ է մնացել, որ ես նրա հետ հարաբերություններս խզեմ: Բայց նախընտրել եմ շարունակ տառապել…Դա մի վերք է, որը չէր կարող բուժվել: Մենք կարծում էինք, թե նա խենթ է, և մենք խորհուրդ հարցրինք երեսուներեք տարի շարունակ նրա բարեկամը եղած մի բժշկից: Եվ նա պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, նա խենթ չէ: Նա ուղղակի չա՛ր կին է» »:
     Նկարում՝ մանուկ Բալզակը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1325 | 0 | 0
Facebook