Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուլուզ Լոտրեկի վերջին խոսքը մահվան մահճում

18:19, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Թուլուզ Լոտրեկի վերջին խոսքը մահվան մահճում

Կյանքի մեծ մասը հասարակաց տներում անցկացրած ֆրանսիացի հռչակավոր պոստիմպրեսիոնիստ նկարիչ Անրի դը Թուլուզ Լոտրեկը (1864 - 1901) հարբեցող է եղել ու խմել է հատկապես օշինդրի օղի: Քանի որ հասարակաց տների ոչ միայն մշտական հաճախորդը, այլև բնակիչն է եղել, բնականաբար, վարակվել է այդ ժամանակներում շատ տարածված և անբուժելի հիվանդությամբ՝ սիֆիլիսով: Մահվանից առաջ արտաբերած նրա վերջին՝ հեգնախառն խոսքը հասցեագրված է եղել իրեն այցի եկած էքսցենտրիկ հորը՝ որսորդության սիրահար կոմս Ալֆոնս Շարլ դը Թուլուզ Լոտրեկ Մոնֆային.

«Հա՛յր, ես գիտեի, որ դուք չեք անտեսի թակարդն ընկած որսի մասին ազդարարող փողի ձայնը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1355 | 0 | 0
Facebook