Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Շա՜տ ափսոս, որ կորցրեցի հենց այն փողը, որը պիտի Հիսուսին հանձնեի»

16:26, կիրակի, 28 մարտի, 2021 թ.
«Շա՜տ ափսոս, որ կորցրեցի հենց այն փողը, որը պիտի Հիսուսին հանձնեի»

Այն ժամանակներում, երբ եվրոն դեռ չկար, ֆրանսուհի մայրը որդուն ասում է.

-Ռոբե՛ր, վերցրու այս երկու տասը ֆրանկանոց մանրադրամները: Մեկը քեզ համար է, եթե կուզենաս մի որևէ համեղ բան գնել, մյուսը՝ դպրոցի գանձանակի՝ ի սեր մեր տեր Հիսուս Քրիստոսի: Հասկացա՞ր: Դե գնա՛, թանկագի՛նս: Ուշադի՛ր եղիր, որ փողը չկորցնես:

Փոքրիկ Ռոբերը, երգելով, ցատկոտելով, գնում է դպրոց: Նա ոգևորված է դասընկերներին նորից տեսնելու ցանկությունից: Ճանապարհին տասը ֆրանկանոցները օդ է նետում ու բռնում: Բայց հանկարծ դրանցից մեկն ընկնում է ասֆալտին, գլորվում է ու հայտնվում կոյուղատարի դիտահորում:

Չկարողանալով փողը հանել, երեխան ինքն իրեն ասում է.

-Շա՜տ ափսոս, որ կորցրեցի հենց այն փողը, որը պիտի Հիսուսին հանձնեի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1244 | 0 | 0
Facebook