Գիտե՞ք արդյոք
Չինարեն գիրը պարունակում է 40 հազար հիերոգլիֆ: «Անախորժություն» և «կին» եզրույթները գրելիս չինացիները գործածում են հիերոգլիֆների նույն զույգը: *** Ջեյմս Բոնդ անունով անգլիացի լրտես իրականում եղել է: 1928 թվականին ծնված Ջեյմս (Ալբերտ) Բոնդը 1964 թվականին ուղարկվել է Վարշավա՝ այդ ժամանակ «երկաթե վարագույր» -ի մյուս կողմում գտնվող կոմունիստական Լեհաստանի գործողություններին հետևելու համար: Նա Լեհաստանի մայրաքաղաքում պաշտոնապես աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի դեսպանության ախիվարիուս: *** Թայլանդը հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որը երբեք Արևմտյան տերությունների գաղութը չի եղել: Նախկինում Սիամ անվանվող այս պետության թագավորները նախընտրել են բանակցել Եվրոպական տերությունների հետ ու նրանց զիջել իրենց երկրի տարածքի փոքրիկ հատվածներ և պահպանել հիմնականը, քան թե ամբողջովին գաղութացվել: *** Նախորդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Մարսել Մարսոն, որ հայտնի է եղել նաև ծաղրածուական տաղանդով, գերմանացիների կողմից Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը: Ծաղրածուական արվեստին փայլուն տիրապետելու շնորհիվ՝ նա օգնել է փրկել հարյուրավոր հրեա որբերի: Ձևանալով սկաուտական կազմակերպության պարեկախմբի ղեկավար՝ նա հրեա երեխաներին լեռներով տեղափոխել է Շվեյցարիա: *** Հազար տարի առաջ Իսլանդիայի տարածքի 25 տոկոսը անտառածածկ է եղել: Հարյուր տարում Իսլանդիայում բնակություն հաստատած վիկինգները գրեթե ամբողջովին հատել են կղզու անտառները արոտավայրերի համար տարածքներ ազատելու, տներ ու նավեր կառուցելու, որպես վառելափայտ օգտագործելու համար: Այժմ Իսլանդիան Եվրոպայի ամենաքիչ անտառ ունեցող պետությունն է. անտառն զբաղեցնում է այդ երկրի տարածքի ընդամենը 0, 5 տոկոսը: *** Մինչև 1991 թվականը Փարիզի մետրոն, ինչպես գնացքները, ունեցել է առաջին կարգի վագոններ: Դրանց նստարանները փափուկ են եղել, և տոմսակներն ավելի թանկ են արժեցել: Քանի որ այդ փափուկ նստարանները պարբերաբար փչացվել են, մետրոյի ղեկավարությունը որոշել է դրանք վերացնել: |