Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտե՞ք արդյոք

22:35, perşembe, 11 mart, 2021
Գիտե՞ք արդյոք

Չինարեն գիրը պարունակում է 40 հազար հիերոգլիֆ: «Անախորժություն» և «կին» եզրույթները գրելիս չինացիները գործածում են հիերոգլիֆների նույն զույգը:
     ***
     Կամպուչիայի հիմնական ազգության՝ կխմերիների այբուբենը բաղկացած է 74 տառից:
     ***
     Լեսոթո պետությունը ստեղծել են անգլիացիները, 1961 թվականին: 1860-ականներին գրավելով այս պետության ներկայիս տարածքը՝ անգլիացիներն այն ծառայեցրել են որպես ռեզերվացիա Հարավային Աֆրիկայի սոթոս ժողովրդի համար: Հարավային Աֆրիկայի տեղաբնիկ զուլուսների ու Հարավային Աֆրիկան գաղութացրած բուրերի (հոլանդացիների) հարձակումներից պաշտպանվելու համար սոթոս ժողովուրդը տեղափոխվել է այս լեռնոտ երկիր: 1848 թվականին այն հռչակվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ Բասուտոլենդ անվամբ: 1852 թվականին Բասուտոլենդի թագավորը հանկարծակի հարձակվել է անգլիական պահակակետերի վրա և պրոտեկտորատի մասին պայմանագիրը չեղյալ է հայտարարվել: 1865 թվականին բուրերը հարձակվել են Բասուտոլենդի վրա, և այս երկրի թագավորը ստիպված է եղել անգլիացիների օգնությանն ապավինել: 1868 թվականին Բասուտոլենդը նորից դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ: 1965 թվականին Բասուտոլենդն ինքնավարություն է ստացել, իսկ 1966 թվականին՝ անկախություն Լեսոտոյի թագավորություն անվամբ:

***

Ջեյմս Բոնդ անունով անգլիացի լրտես իրականում եղել է: 1928 թվականին ծնված Ջեյմս (Ալբերտ) Բոնդը 1964 թվականին ուղարկվել է Վարշավա՝ այդ ժամանակ «երկաթե վարագույր» -ի մյուս կողմում գտնվող կոմունիստական Լեհաստանի գործողություններին հետևելու համար: Նա Լեհաստանի մայրաքաղաքում պաշտոնապես աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի դեսպանության ախիվարիուս:

***

Թայլանդը հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որը երբեք Արևմտյան տերությունների գաղութը չի եղել: Նախկինում Սիամ անվանվող այս պետության թագավորները նախընտրել են բանակցել Եվրոպական տերությունների հետ ու նրանց զիջել իրենց երկրի տարածքի փոքրիկ հատվածներ և պահպանել հիմնականը, քան թե ամբողջովին գաղութացվել:

***

Նախորդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Մարսել Մարսոն, որ հայտնի է եղել նաև ծաղրածուական տաղանդով, գերմանացիների կողմից Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը: Ծաղրածուական արվեստին փայլուն տիրապետելու շնորհիվ՝ նա օգնել է փրկել հարյուրավոր հրեա որբերի: Ձևանալով սկաուտական կազմակերպության պարեկախմբի ղեկավար՝ նա հրեա երեխաներին լեռներով տեղափոխել է Շվեյցարիա:

***

Հազար տարի առաջ Իսլանդիայի տարածքի 25 տոկոսը անտառածածկ է եղել: Հարյուր տարում Իսլանդիայում բնակություն հաստատած վիկինգները գրեթե ամբողջովին հատել են կղզու անտառները արոտավայրերի համար տարածքներ ազատելու, տներ ու նավեր կառուցելու, որպես վառելափայտ օգտագործելու համար: Այժմ Իսլանդիան Եվրոպայի ամենաքիչ անտառ ունեցող պետությունն է. անտառն զբաղեցնում է այդ երկրի տարածքի ընդամենը 0, 5 տոկոսը:

***

Մինչև 1991 թվականը Փարիզի մետրոն, ինչպես գնացքները, ունեցել է առաջին կարգի վագոններ: Դրանց նստարանները փափուկ են եղել, և տոմսակներն ավելի թանկ են արժեցել: Քանի որ այդ փափուկ նստարանները պարբերաբար փչացվել են, մետրոյի ղեկավարությունը որոշել է դրանք վերացնել:


    
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3805 | 0 | 0
Facebook