Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մխիթար Գոշի առակը հայրենիքի կենարար ուժի մասին

19:55, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Մխիթար Գոշի առակը հայրենիքի կենարար ուժի մասին

Հնդկաստանի թագավորն ուներ մի թռչուն, որը ձվի տեղ մարգարիտ ու ակնեղեն էր ածում:

Այդ մասին լսելով՝ Հունաց արքան ցանկացավ ունենալ այդ թռչունը և սուրհանդակ ուղարկեց Հնդկաստանի թագավորի մոտ՝ խնդրելով այն թռչունը տալ իրեն: Հնդկաստանի թագավորը համաձայնվեց, բայց փոխարենը խնդրեց նրա ձին, որն արագությամբ գերազանցում էր թռչնին: Եվ թեպետ երկու միապետի համար էլ դժվար էր բաժանվել իրենց սիրասուն կենդանուց, բայց նրանք միմյանց խնդրանքը կատարեցին: Եվ գալով Հունաստան՝ հավքը սկսեց այլ թռչունների նման սովորական ձու ածել: Իսկ ձին, երբ հասավ Հնդկաստան, սկսեց կաղալ և այլևս չէր արշավում:

Հնդկաստանի թագավորը երիվարը ետ ուղարկեց՝ խիստ մեղադրելով Հունաց թագավորին, և Հունաց թագավորն էլ նույն կերպ վարվեց ու ետ ուղարկեց հավքին:

Եվ կենդանիներից յուրաքանչյուրը, հասնելով իրենց երկիրը, վերստին ձեռք են բերում իրենց նախկին որակները. հավքն ակներղեն ու մարգարիտ է ածում, իսկ ձին առաջվա պես կարողանում է սլանալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3063 | 0 | 0
Facebook