Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները իրենցում պարունակում են հումանիտար իրավունքի մի շարք խախտումներ․ Լենա Պետրոսյան

Արթուր
Հեղինակ`
Արթուր
16:10, հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները իրենցում պարունակում են հումանիտար իրավունքի մի շարք խախտումներ․ Լենա Պետրոսյան
     Ֆեյսբուքյան օգտատեր Լենա Պետրոսյանը գրում է
     Ինչպես միշտ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները իրենցում պարունակում են հումանիտար իրավունքի մի շարք խախտումներ: Ադրբեջանը չի հետևում jus ad bellum-ի կանոններին: Մասնավորապես, վերջինս ոտնահարել է Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին լրացուցիչ արձանագրության 51-րդ և 52-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Ադրբեջանի գործողությունները իրենց մեջ պարունակում են նույն վարքագիծը, ինչը 2016թ. ապրիլին Քառօրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի իշխանությունները կրկին անգամ բացահայտ կերպով ցույց են տալիս առհամարանքը նշված հոդվածների հանդեպ, որի վառ ապացույցն է, սահմանապահ գյուղերում հրետակոծված շուրջ 30 առանձնատները և օրեր շարունակ ապաստարաններում փակված բնակչությունը։ Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2209 | 0 | 0
Facebook