Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Մոմավառություն ի հիշատակ՝ Մուշեղ Աբովյանի

Արթուր
Հեղինակ`
Արթուր
13:14, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Մոմավառություն ի հիշատակ՝ Մուշեղ Աբովյանի
     Մուշեղ Ժիրայրի Աբովյան -ևս մի անուն գրվեց հավերժական փառքի մատյանում: Դարեր անց սերունդները հպարտությամբ են թերթելու այս մատյանը, որի յուրաքանչյուր տող գրվում է ցավով ու ափսոսանքով, բայց միաժամանակ հողը արյունով պահած հերոսների հանդեպ խորին խոնարհումով ու խնկարկումով: Մուշեղը վաղը դառնալու էր 28 տարեկան: Չդարձավ: Հոկտեմբերի 4-ին թշնամու գնդակը ցիրուցան արեց նրա՝ ապրելու ու արարելու բոլոր երազները: Սովորում էր Երևանի Հյուսիասային համալսարանի Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի 4-րդ կուրսում: Դեկան Քրիստինե Բայրամյանի հուշերում Մուշեղը ամաչկոտ ուսանող էր՝ համեստ ու մեծահոգի:
     Հարցնում էր.
     -Մուշեղ ջան, քո այս բնավորությամբ, ո՞նց ես կարողանում դիրքերում ծառայել։
     - Էնդեղ ուրիշ եմ, ընկեր Բայրամյան, -պատասխանում էր նույն համեստությամբ…
     Համալսարանում մոմավառություն է. համալսարանի ղեկավար կազմը, դասախոսները, ուսանողները, Մուշեղի ընկերները, ծանոթ ու անծանոթ անցորդները մոմի լույսին խառնած իրենց երախտիքն են հղում հավերժի ճամփան բռնած հերոսին: Այստեղ են նաև նրա քույրերը, ովքեր այսուհետ պիտի ապրեն ցավի ու հպարտության խաչմերուկում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4343 | 0 | 0
Facebook