Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ութօրյա նստացույցի ֆինանսական հաշվետվությունը

Արթուր
Հեղինակ`
Արթուր
22:43, երկուշաբթի, 06 մարտի, 2017 թ.
Ութօրյա նստացույցի ֆինանսական հաշվետվությունը
     ՙՀաց բերող՚ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատելու խնդրով, շուրջ 8 օր Ազատության հրապարակում անցկացված նստացույցի ֆինանսական հաշվետվությունը՝ վերցված Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
     Անչափ ուրախ օր է՝ հաղթանակի օր է, սակայն ստիպված եմ փոքրիկ ֆինանսական հաշվետվություն ներկայացել՝ կապված ութօրյա նստացույցի հետ։
     Ներկայացնում եմ բոլոր այն գումարները, որոնք անձամբ ինձ են փոխանցված և որոնց պատասխանատվությունը կրում եմ ես։
     500դոլլար ԱՄՆ-ից։ Խնդրել են անուն չհրապարակեմ։
     363դոլլար Կանադայից՝ Սապունջյան Սիլվայի կողմից։
     100եվրո Իսպանիայից՝ Հովսեփ Մանոկյանի կողմից։
     Սրանք արտերկրից ինձ հասած գումարներն են։ Ընդհանուր 863դոլլար և 100 եվրո։
     Երևանում ինձ փոխանցվել է մոտավորապես 180.000 ՀՀ դրամ՝ 10-ից ավել մարդկանց կողմից։ Տարբեր մարդիկ տարբեր չափի գումար են փոխանցել նստացույցի մասնակիցներին։ Որպես օրինակ, որը տպավորվել է մեջս դա Հրանտ Թոխատյանի կողմից 40.000ՀՀ դրամի փոխացումն էր։ Մարդիկ սկսած 1000 դրամից փոխանցել են մեզ։ Շատ ժամանակ անգամ մերժել ենք գումար վերցնելը՝ անիմաստ շատ գումար չկուտակելոււ համար։
     Նստացույցի 8 օրերի ընթացքում ծախսվել է մոտավորապես 200.000ՀՀ դրամ գումար՝ ուտելիքի, թեյի, սուրճի, հյութի, ծխախոտի պաստառի, թռուցիկների, դեղորայքի, քնելու համար հարմարություններ ստեղծելու, անձրևից պաշտպանելու նպատակով սրճարան մտնելու, մաքրության պարագաներ գնելու, ճանապարհածախսերի վրա, իրերի փոխադրման վրա և այլ մեծ և փոքր ծախսեր։
     Ծախսվել են այն դրամները, որոնք փոխանցված են եղել Երևանում, իսկ առանձին տանը եղել են այն գումարները որոնք ուղարկված էր սփյուռքից, որն այդպես էլ չօգտագոծվեց։
     Նստացույցի ակտիվ մասնակիցնրի հետ քննարկեցինք և եկանք այն եզրահանգման, որ մնացած գումարից՝ 863 դոլլարից և 100 եվրոյից, 500դոլլարը փոխանցենք Հաց Բերողին, իսկ մնացյալ 363 դոլլար և 100եվրոն պահենք առանձին՝ առհասարակ պայքարի դաշտում գումար ունենալու և անհրաժեշտության դեպքում ծախսելու համար։ Որպես օրինակ՝ մենք նստացույց էինք իրականացնում, բայց մեր պաստառը, որի վրա գրված էր նստացույց՝ տեղադրեցինք մի քանի օր անց, քանի որ սկզբում չունեինք գումար այն պատտարսելու համար։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար գումարի այդ մասը կպահենք ապահով տեղում՝ բացառապես պայքարի դաշտում ծախսելու նպատակով։
     Շնորհակալություն բոլորին աջակցության համար։ Շատերը մեզ օգնեցին սննդով, հյութերով, տաք թեյերով, ծածկոցներով։
     Հ․Գ․ Ես պատասխանատու եմ բացառապես վերոնշյալ գումարների համար, քանի որ դրանք անվանապես ինձ են ուղարկված եղել՝ նստացույցի համար։ Եթե դրանց մասին կան հարցեր, սիրով կպատասխանեմ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5883 | 0 | 0
Facebook