Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
![]() Նաիրա Զոհրաբայան ճիշտն ասած Ձեր այս հայտնի «Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար» արտահայտությունը, որ մեզ՝ Հայաստանից գաղթածներիս լափ ուտողներ պիտակեցիք, ասեմ, որ մնացել էր կոկորդիս, կուլ չէր գնում․բայց, երբ տեսա լայվերորով, ստատուսներով, կոմենտներով հազարավորներն արձագանքեցին ու ձեզ տեղը դրեցին, նախընտրեցի լռել, բավարարվել այսքանով․մի բան, որ սովոր չեմ լռել նման պարագայում․ բայց ինձ ստիպում էի հանգստացնել․ մտածելով՝ մի հոգի ավել, մի հոգի պակաս ոչինչ չի փոխի, քանզի ողջ ԲՀԿ-ն բացահայված է և խայտառակված իրենց ղազագրերով, բայց այս ամենի մեջ ինձ զարմացրեց մեր մայրենին «պաշտող» Նաիրա Զոհրաբյանն իր սիրած հայերենի բառապաշարով ինչպե՞ս կարող է հպարտանալ և աշխարհով մեկ սփռված հայությանն այդ աստիճան նսեմացնել, և իր բարձունքից մեզ լափ ուտողներ պիտակել, Նաիրա Զոհրաբյան դուք ձեր սիրած հայերենի իմացության սահմաններն ընդամենը ցուցադրեցիք, ձեր մակարդակը․ վայելքների, ճոխությունների գերի ձեր փառամոլ տեսակը, դուք հանրությանը բացահայտեցիք իրական Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործչին, ի ցույց դրեցիք ձեր էությունը, այն, ինչ կաք իրականում, թե ինչքան եք ատում, սփյուռքահայությանը, թե ինչքան եք արհամարում մեր տուն ու տեղն անտեր թողածներիս, որ այո, շատ շատերս որն անարդարություններից, որը բռնություններից, որն անօրինականություններից, որն էլ իր ընտանիքին սովից փրկելու համար, քո ասած այդ մի կտոր լափի համար հարկադրված եղանք հայտնվել օտար ափերում, որ մեր ընտանիքներին սովից փրկենք․․․ հայերենում մի ասացվածք կա և ոչ միայն մեզ, այլ հայրենիքում մնացող մեր հարազատներին նույնպես․․․եթե այսօր Հայաստանում դեռ 2 միլիոն մարդ է մնացել, դա սփյուռքի շնորհիվ է, ոչ թե Ծառուկյանի ողորմությունների ու շատ գլուխ մի գովեք, որ դուք հայրենասեր եք, մնացել եք հայրենիքում, իսկ սփյուռքում հայտնվածներս ձեզանից պակա՞ս ենք սիրում մեր հայրենիքը․․․ Ասեմ, որ իրականում ՀՀՇ-ի ղեկավարած տարիները խեղեցին մեր սերունդի ճակատագրը ու իրենց հետքը թողեցին անբեկանելի. հիմա Հայաստանում ապրողներդ ավելի շահեկան վիճակում էք, քան թե այստեղ' օտարությունում հայտնված սփյուռքահայի վաղվա օրը: Հայաստանում ապրող երեխան ամենակարը խոսում ու մտածում է հայերեն, նրա գենոֆոնդին ուծացման, իր մայր հայրենիքից օտարման վտանգ չի սպառնում, Հայաստանցու սերունդը հայ է մեծանում. Այսօր նախքին վարչապետ Հրանտ Բգրատյանը երևի շատ ուրախ է, որ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, բայց ասեմ, մուրազդ փորդ մնաց, քանզի մենք են ռազմավարական նշանակության բարձունք ենք գրավել․․․Ես զարմանում եմ նրա այդ հայտնի հայտարարությունից հետո ի՞նչ երեսով է Անժոյի կողքը քցված թարմ ականջ է փնտրում հարցազրույցներ տալու, Նիկոլի ոտքի տակը փորելու համար, ինչու՞ է իրեն թվում, որ մենք ամնեզիզիայով ենք տառապում, մոռացե՞լ ենք, որ իր օրոք սովետից ժառանգած հարուստ երկիրը սեփականաշնորհման քողի տակ իր օգնությամբ թալանցվեց․ քամուն տրվեց․ հանքերը, հսկա արդյունաբերական ձեռնարկությունները, ֆաբրիկաները, կոմբինատները, հողատարածքները ընկեր բարեկամների ձեռքն անցան վաուչերներով․․․Պարսկաստանի սահմանին հսկայական կուտակումներ էին գոյացել․ վերամբարձ կռունկներն ու տրակտորները, կոմբայները, թանկարժեք քարհատ հաստոցներն էին մետաղալոմի տեղ հանձնվում․․․մոռացել է, որ հացքաղի ժամանակ ցորենն արտում էր մնացել․ կոմբայն չկար, որ հնձեին․․․շատերը գերանդիով էին հնձում․․․բառիս բուն իմաստով թուրքի թալան էր տիրում Հայաստանում, ու հանձինս Հրանտ Բագրադյանի ամենաթողություն էր, դեմն առնող չկար, քանզի մի կողմից էլ ինքն էիք թալանում․ և այդ տարիներին, երբ հրաժարական տվեց «իրավունք թերթում գրեց «մկներն են խաղում բյուջեում» ․․․բա ն/ման թույլ վարչապետն այսօր իրավունք ունի՞ քննադատելու, ավել պակաս բարբաջելու, գլուխ գովալու և մի բան էլ մեր վարչապետի ոտքի տակը քանդելու․․․ԱԽ ՀԱ՜ աթոռ չստացավ․ դրա համար էլ կատաղությունից մեր թշնամուն հորդորում է հարձակվել Հայաստանի վրա․․․իրականում այս ամենաթողությունը եղավ պատճառ, Հայաստանը հայաթափվելու․ միայն ովքեր ղոչաղ էին, ինչքանով կարող էին առյուծի բաժինն իրենցով արեցին, որից մեկն էլ Նաիրա Զոհրաբյան ձեր այդ պաշտելի Գագիկ Ծառուկյանն էր, որ Հայաստանի եղած-չեղածն իրենով է արել ու անում է դեռ, միլիարդներ է դիզել և անունն էլ դրել է բարերար, երբ ընդամենը այդ թալանից փշրանքների ողորմություն է բաժանում, ողորմություն, որ պետության հարկերը չմուծելու հաշվին է արվում և բարերարի համբավ է ձեռք բերել․․․հենց այս թալանը, անօրինականություններն էլ առիթ դարձավ առ այսօր ընթացող արտագաղթի, աղքատության աննախադեպ աճի և առանց խղճի խայթի Նաիրա Զոհրաբյան սփյուռքահայությանը «լափ ուտողներ» եք պիտակում․․․ բա դուք խիղճ ունե՞ք, կամ ձեր բարձունքից չեք տրամաբանում, թե՞ չեք էլ ուզում տրամաբանել․Ծառուկյանն ինչու՞ էր ընտրություններին ձեզ համար փողով ձայներ առնում․ կամ այդքան մլիարդներ ունեցող մարդուն ինչի՞ն էր պետք կուսակցություն բացել, կամ ձեզանից ինչու՞ էր հավատարմության ղազագրեր պահանջում և խնամքով պահում ու պահպանում այդ բարաթները․ որ հար եղած պահին ձեզ պատին դեմ տա, որն հավաստում է, որ իրավունք չունեք ազգային ժողովում թույլ տաք, որ հանկարծ Ծառուկյանի բիզնեսին կպնող լինի, ու նրա բիզնեսին հարվածող որոշումներին սխալմամբ կողմ քվեարկեիք․․․այդ կարգավիճակը ձեզ ձեռ է տալիս, քանզի համ պատգամավորի բարձր աշխատավարձն էք ստանում, համ էլ Ծառուկյանի լափամանից եք բոլ-բոլ օգտվում․ մի խոսքով փոխշահավետ գործարքի արդյունք է ԲՀԿ- կուսակցության ներկայությունը քաղաքական դաշտում և ձեզ կարելի է անվանել «Ծառուկյանի բիզնեսի պահապաններ խորհրդարանում, կամ՝ ավելի ճիշտ պահակներ» ․ այլապես դուք՝ հավատարմության ղազագիր գրողներդ նրա ինչի՞ն եք պետք․․․դուք բառիս բուն իմաստով Ծառուկյանի հետ վասալային հարաբերությունների մեջ եք․․այսօր, այսքան աղքատների իրողության պայմաններում Նաիրա Զոհրաբյան գլուխ եք գովում ձեր ճոխ, բարեկեցիկ կյանքի մասին․ ավելի լավ կլիներ հայերենի ձեր իմացության փոխարեն մի փոքր էլ հոգեբան լինեիք․․․դուք, որ թուղթ ու բարաթով, ձեր գրած ղազագրով եք հասել այդ ունեցվածքին, գիտցի՛ր, որ օտարությունում հայտնվածներս ավելի արժանապատիվ հաց ենք ուտում․ ամեն մարդ չէ, որ ճոխ կյանքով ապրելու համար այսքան կստորանա․ կսողա, դա էլ մարդու ձեր հատուկ տեսակի մասին է խոսում․ այդքան բան․․․Դուք, որ ձեր հնարամտությամբ կարողացել եք հայտնվել Ծառուկյանի կողքին և մնացել եք հայրենիքում, դա հայրենասիրության հետ բնավ էլ աղերս չունի և ինձանից, կամ մեզանից շա՜տ շատերից հայրենասեր չփորձե՛ք ներկայանալ․ կամ ի՞նչ ասել ուզեցիք, որ ով հայտնվել է սփյուռքում՝ ձայնազու՞րկ է, լռե՞նք, որ դուք հայտնվելով խորհրդարանում ոչ թե ազգանպաստ գործունեության եք ծավալում, այլ՝ երկիրը թալանողներից մեկի շահերը պաշտպանելու համար եք գործուղված և քանի որ մեր վարչապետը պայքարում է կոռուպցիայի դեմ, ձեզ՝ ԲՀԿ-ականներիդ հրահանգված է ամեն կերպ խորհրդարանում անառողջ մթնոլորտ ստեղծել, վարչապետի ոտքի տակը քանդել․․․ո՞վ չգիտի, որ Ծառուկյանին ձեռ չի տալիս Նիկոլը և ձեզ լարել գցել է Նիկոլի ջանին․․․Նաիրա Զոհրաբյան կույր չենք․ թեկուզ երկրից հեռացել ենք ժամանակավոր, բայց մեր երկրի ամեն մի աննշան փոփոխություն, ազգային ժողովում ԲՀԿ-ի և Լուսավորի պահվածքը, ձեր բռնած դիրքը մեր աչքից չի վրիպում․․․ուստի՝ տարիներ շարունակ հայրենիքը դեպի կործանում տանող ձեր տեսակի դեմ է պայքարել ձեզ հունից հանող անձը, և դուք էլ ձեր սուր լեզվով ու հայերենի ճոխ բառապաշարով «լափ ուտողներ եք անվանել սփյուռքահայությանը» իմացաք կլռեցնե՞ք սփյուռքհայությանը, որն էլ հակառակ էֆեկտ ունեցավ, ոտքի հանեց ոչ միայն ողջ սփյուռքին, այլև հայրենիքում մնացողների մեծամասնությանը․․․Նաիրա Զոհրաբան մեկ ընդմիշտ հիշեք․ մենք Հայաստանից գաղթածներս ապրում ենք մեր հայրենիքով, հակառակ Հայաստանում բնակվող, փողամոլ, աթոռատենչ անհայրենիք շատ շատերից, իսկ եթե ձեր ասելով սփյուռքահայ ոմն մեկը ձեզ ներքին նամակով էր վիրավորել, և այսքանից հետո կոնկրետ անձի անունը չեք հրապարակում, փառք Աստծո ֆեյսբուքը հնարավորություն է տալիս․ արգելափակեիք նրա նամակաները ոչ թե սփյուռքահայությանը լափակեր անվանեիք և երբ տեսաք սփյուռքի խիստ արձագանքը ստիպված ներողություն խնդրեցիք և հիմա էլ հրաժարվեցիք, որ ոչ թե ողջ սփյուռքին է վերաբերվել, այլ կոնկրետ ձեզ վիրավորողին․․․ լավ, ասենք, թե մի պահ հավատանք, որ ընդհանրական չէ, կոնկրետ տվյալ մարդուն է եղել միտված, բա լավ դուք, որ այդքան պաշտում եք, հպարտանում եք մայրենիի ձեր իմացությամբ, չգիտե՞ք որ մեր հայերենը ճկուն, հարուստ լեզու է և ունի եզակի ու հոգնակի թիվ․ կարող էիք ձեզ վիրավորողին անունով դիմել, կամ առաջին դեմքով ԴՈՒ-ով, ոչ թէ ընդհանրացնեիք ողջ սփյուռքին, ասելով «Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար», եթե ձեզ այդքան խորն էր վիրավորել, ինչու՞ չէիք նրան անունով դիմում, որ հոգնակի թվով էիք լափ ուտողներ անվանում․․․ |
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները: