Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՙԱպրելու ապրիլ՚

21:51, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
ՙԱպրելու ապրիլ՚
     2013թվականի ապրիլի 23-ին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ ՙՙԱպրլու ապրիլ՚՚խորագրով: Միջոցառումը բացեց դպրոցի տնօրեն Մ.Շատոյանը:
     -Անհնար է մոռանալ այն մեծ վիշտը, որը յուրաքանչյուր ապրիլի անթեղած կրակի պես բոցավառվում է՝մեր սրտերում թողնելով չսպիացող վերքեր:
     Տնօրենը կոչ արեց աշակերտներին ապրել իմաստալից կյանքով՝քանզի մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին բազում անելիքներ կան: Մենք պարտք ունենք, միշտ դեպի վեր...
     Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ասույթներ, ազգային-ազգագրական երգեր: Միջոցառման ընթացքում հնչում էին կոմիտասյան ոգեղեն հնչյունները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3644 | 0 | 0
Facebook