Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հավատս այնպես միշտ խորին էր»

20:46, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
«Հավատս այնպես միշտ խորին էր»

Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10ա -րդ դասարանում տեղի ունեցավ պոեզիայի դաս` նվիրված Վահան Տերյանին: Ներկաները լսեցին գեղեցիկ ասմունք, միշտ արդիական մնացած բանաստեղծի կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող դրվագներ, որոնք ուղեկցվում էին դասական երաժշտությամբ ու նկարների ցուցադրությամբ /սլայդ - շոուի միջոցով/: Հնչեցին երգեր բանաստեղծի խոսքերով: Դասը նպաստեց բանաստեղծությունը հասկանալու և ճիշտ ասմունքելու կարողության ձևավորմանը, երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը:
     Դասը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Հակոբյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3594 | 0 | 0
Facebook