Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ

20:01, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ
     Քանաքեռ-Զեյթուն համայնքի Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցում արդեն գործում է բանավեճի ակումբ: Ապրիլի 19-ին աշակերտները մասնակցեցին դպրոցում կայացած առաջին բանավեճին: Բանավեճը տեղի ունեցավ «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում: Բանավեճի դատավորներն էին «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները: Բանավեճի թեման էր` «Ծնողի որոշումը արդյո՞ք պետք է վճռորոշ լինի երեխայի մասնագիտություն ընտրելու հարցում»:
     Աշակերտները հանդես էին գալիս 2 թիմերով` «Կողմ» և «Դեմ»: Երկու թիմերն էլ պատրաստ էին բանավիճելու: Նրանք հավաքել էին նյութեր, տեսանյութեր և կատարել էին հարցումներ: Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր տեսանյութերը, հարցումները կառուցողական ելույթում և որոշակի եզրահանգումներ արեց եզրափակիչ ելույթում: Բանավեճի վերջում երկու թիմերն էլ մնացին նույն կարծիքին, բայց գնացին որոշ զիջումների:
     Դատավորները նախ նշեցին աշակերտների սխալները, որպեսզի հետագա բանավեճերին շտկեն դրանք: Նրանք նաև նշեցին բանավեճի լավ կողմերը` երեխաները գրագետ էին խոսում, մեկը մյուսին հարգանքով էին վերաբերվում և խաղը համապատասխանում էր գրագետ բանավեճի կանոններին: Դատավորները հաջողություն մաղթեցին աշակերտներին հետագա խաղերում, իսկ աշակերտները խոստացան ավելի լավ պատրաստվել մյուս բանավեճերին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3804 | 0 | 0
Facebook