Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տրամաբանական խնդիր

22:16, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Տրամաբանական խնդիր

Երկու երիտասարդ բար են մտնում:

Նրանցից մեկն ակնոց է կրում և բավականին նիհար է, իսկ մյուսը բարձրահասակ է ու թիկնեղ:

Նրանք բացարձակապես միատեսակ կոկտեյլ են պատվիրում. երկուսի բաժակում էլ բարմենը սառույցի մեկական կտոր ու ծղոտ է դնում:

Ակնոց կրող նիհար երիտասարդն իր բաժակի պարունակությունը շատ արագ խմում է, իսկ թիկնեղն իր բաժակը դանդաղորեն է պարպում:

Բարից դուրս գալիս դանդաղորեն խմող թիկնեղ երիտասարդը գետնին է տապալվում ու մահանում:

Ինչո՞ւ է այս երիտասարդը տապալվում, և ոչ թե նիհարը:

Պատասխանը ստորև է, բայց այն փնտրեք լուծումը չգտնելուց հետո միայն:


    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Պատասխանը

Սառցակտորների մեջ թույն է եղել: Կոկտեյլն արագորեն խմողի բաժակի սառցակտորը չի հասցրել հալվել, ու թույնը չի հասցրել խառնվել խմիչքին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3532 | 0 | 0
Facebook