Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասույթներ մեղքի մասին

23:27, ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ.
Ասույթներ մեղքի մասին

Առանձին մարդկանց արատները «մեղք» են անվանում, իսկ ամբողջ ժողովրդի արատները՝ «ազգային բնավորություն»:

Վերներ Միչ (1936 - 2009) , գերմանացի երգիծաբան

*****

Մերձավորի նկատմամբ վատթարագույն մեղքը ոչ թե ատելությունն է, այլ՝ անտարբերությունը. ա՛յ դա է անմարդկայնության իսկական բարձունքը:

Ջորջ Բեռնարդ Շոու (1856 - 1950), բրիտանացի գրող, դրամատուրգ

*****

Առաքինությունն այն չէ, որ մեղքից ձեռնպահ մնաս, այլ այն, որ մեղք չցանկաս:

Բեռնարդ Շոու

*****

Միակ մեղքը, որին թողություն չի կարող տրվել, երեսպաշտությունն է: Երեսպաշտի ապաշխարանքն ինքնին երեսպաշտություն է:

Ուիլյամ Հեզլիտ (1778 - 1830), անգլիացի փիլիսոփա, հրապարակախոս և գրաքննադատ

*****

Մեղք է, եթե կինը պակաս գեղեցիկ է թվում, քան կարող էր լինել:

Միգել դը Սերվանտես Սաավեդրա (1547 - 1616)

*****

Նրանք, ովքեր մեղք են գործում միայն ու միայն Աստծու դեմ, պետք է պատժվեն այն աշխարհում, իսկ ով մեղք է գործում մարդկանց դեմ, պետք է պատժվի այս աշխարհում:

Վոլտեր (1694 - 1778) , ֆրանսիացի գրող, փիլիսոփա, պատմաբան

*****

Ավելի լավ է հարյուր անբնական մեղք, քան մեկ անբնական առաքինի:

Օսկար Ուայլդ (1854 - 1900) , անգլիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ, դրամատուրգ

*****

Գթասրտությունը բազում մեղքեր է ծնում:

Օսկար Ուայլդ

*****

Ի՜նչ ողորմելի վիճակ է, որ Անգլիայում մեղքից ու կրոնից բացի ուրիշ զվարճալիք չկա:

Սիդնեյ Սմիթ (1771 - 1845) , անգլիացի քարոզիչ և գրող

*****

«Մեղքի միջոցով մահն աշխարհ մտավ», - ասում է քրիստոնեական ուսմունքը: Բայց մահը բուն աշխարհի ընդամենը չափազանցված, կոշտ, ճչացող, ծանրքաշային դրսևորումն է: Հետևաբար, ավելի ճիշտ կլիներ ասել՝ աշխարհն համապարփակ մեղք է:

Արթուր Շոպենհաուեր (1788 - 1860) , գերմանացի փիլիսոփա

*****

Կնոջ համար մեծագույն մեղքը տղամարդու կողքին հայտնվելն է այն ժամանակ, երբ նա նրան ցանկանում է: Ավելի վատը միայն մի մեղք կարող է լինել՝ տղամարդու կողքին հայտնվել այն ժամանակ, երբ նա նրան չի ցանկանում:

Հելեն Ռոուլենդ (1875 - 195) , ամերիկացի կին լրագրող

*****

Ամենից շատ մենք ափսոսում ենք այն մեղքերի համար, որոնք չենք գործել, երբ պատեհությունը մեզ այն հրամցրել է:

Հելեն Ռոուլենդ

*****

Մարդկանց մի մասն իրեն մեղսական համարող բարեպաշտ է, մյուս մասը՝ իրեն բարեպաշտ համարող մեղսական:

Բլեզ Պասկալ (1623 - 1662) , ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա

*****

Չարի բոլոր ձևերը չափ ու սահման ունեն, և յուրաքանչյուր մեղք ավարտվում է նոր մեղք գործելով: Իսկ նախանձն անսահման է. դա հարակա, անվերջանալի չարիք է:

Կիպրիանոս Կարթագենացի (ապրել է մ.թ. 3-րդ դարում) , Կարթագենի եպիսկոպոս

*****

Ինչ ուզում եք մտածեք, բայց երկարափեշ շրջազգեստը քողարկում է սրունքների բազում մեղքերը:

Մեյ Ուեստ (1893 - 1980) , ամերիկացի դերասանուհի, գրող և սեքս-սիմվոլ

*****

Մեղքը մարդն է արարել, բայց նրա համն աստվածային է:

Մեյ Ուեստ

*****

Ընթերցանությունն առաքինի կանանց մեղն է:

Էթիեն Ռեյ (1880 - 1965) , ֆրանսիացի գրող

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2031 | 0 | 0
Facebook
COMMENT.am